Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


TOP 10 երևանյան ամառային լողավազանները, գները, հասցեները

Lifestyle

KAMOBLOG.TV

 Ամառվա այս տապին ամեն օր Ինձ զանգահարում է Թամարան ու ասում. Կամո-POOL՞։ Ես էլ ասում եմ` որտե՞ղ գնանք... ու սկսում ենք մտածել... Քանի որ այս հարցը շատերին է հուզում, Ես որոշեցի առանձնացնել այն 10 բացօթյա ամառային լողավազանները, որոնք ավելի սիրված են ու մարդաշատ, և որպեսզի Դուք ժամանակ չծախսեք, ճշտեցի նաև գները, հասցեները և պայմանները... խնդրեմ, խնդրեմ...

1. Best Western Congress Hotel

Սկսեմ ըստ Իս լավագույն տարբերակից, Կոնգրես հյուրանոցի լողավազանն Ինձ ամենամոտն է, միգուցե այդ պատճառով այն Իմ ամենասիրված բացօթյա լողավազանն է: Աշխատանքային օրերին այստեղ մուտքավճարն է 7500, շաբաթ-կիրակի՝ 8000 դրամ, աշխատում է 10.00-21.00-ը, այն բավական մեծ է համեմատաբար հանգիստ, այստեղ հանդիպում ես հիմնականում զբոսաշրջիկների և ոչ թինեյջերների: Հասցեն՝ Իտալիայի 1, Իտալիայի դեսպանատան հարևանությամբ, հեռախոս՝ (+374 10) 591199, կայք՝ congresshotelyerevan.com

2. ROYAL TULIP GRAND HOTEL YEREVAN

Եթե ցանկանում եք կտրվել Աշխարհից ու զգալ Ձեզ տիեզերքում ընտրեք այս տարբերակը: Լավագույն հյուրանոցներից մեկի տանիքին տեղակայված լողավազանում Մեռյալ ծովի հանգստությունն է, այստեղ հիմնականում հանդիպում ես հենց հյուրանոցի հախաճորդներին, երջանիկ տարեց եվրոպացիների իսկ տոն օրերին, երբ Երևանում ընթանում են տարբեր միջոցառումներ և փառատոններ, այստեղ կարող ես հանդիպել բոլոր Ա դասի աստղերին, ովքեր Երևանում են այդ ընթացքում՝ Կլաուդիա Կարդինալեից մինչ Ալեն Դելոնին, գրողը տանի: Այցելության գինն է 10 000/13 000 աշխատանքային և հանգստի օրերին, լողավազանն աշխատում է առավոտյան 10.00-21.00-ն, և եթե ճիշտ հասկացա, այցելուներին դիմավորում են հատուկ կոկտեյլով, կամ էլ այդպես միայն Ինձ են դիմավորում, չգիտեմ...Հասցե՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ,Աբովյան 14, Հեռախոս՝ +374 10 591 600, կայք՝ royaltulipgrandhotelyerevan.com

3. HRAZDAN HOTEL

Հրազդան հյուրանոցի լողավազանն ամենասիրված ժամանցավայրերից մեկն է, համենային դեպս ընկերներիս մեծ մասն այստեղ է կիրակի օրերն անցկացնում: Նախ նշեմ, որ մեծ առավելություն է ոչ թանկ բարը, եթե իհարկե այս տարի նույն գներն են, Ես նախորդ տարի եմ եղել վերջին անգամ ու նույնիսկ եթե Դու չես ուզում լողալ, պարզապես կարող ես միանալ ընկերներիդ և սրճարանում ուտել ասենք սառը ձմերուկ: Նրանք, ովքեր առաջին անգամ են պատրաստվում գնալ, միանշանակ խորհուրդ եմ տալիս, անկասկած գոհ կմնաք: Ճիշտն ասած գնային հարցում էլ այն լավագույն տարբերկան էր առաջարկում, բայց մոռացա որքան արժեր, վաղը կրկին կզանգահարեմ, կամ Դուք էլ կարող եք ճշտել, ահա կոնտակտները...Հասցե՝ Ձորափի 72, Հեռ՝ (374 10) 53-01-16, Կայք՝ hotelhrazdan.am

4. PROLIFE WATER CLUB

Բառացիորեն նախորդ շաբաթ ենք նկարահանել այս նոր լողավազանի բացումը, այն ներկայացնում է PROLIFE ֆիթնես ակումբը, այն գտնվում է ROYAL ARMENIA PALACE հյուրանոցում, աշխատում է առավոտյան 10-19.00-ն, Day price-6000/8000 amd, առաջարկում եմ այս լողավազանի մասին ավելի մանրամասն կարդալ Մեր նախորդ պոստերից մեկում, սեղմելով ահա այստեղ: Հասցե՝ Սիլիկյան թաղ. 4–րդ փ. 17/1 Հեռ. (095) 240 304, Facebook`prolifewellnessandspa

 

5. LATAR HOTEL COMPLEX

Ճիշտն ասած Ես Լաթարում չեմ եղել, բայց բոլորն ասում են որ լողավազանն այստեղ հեքիաթային է, քանի որ այն այնքան մեծ է, որ լողալուց երբեք մեկ այլ լողացողի հանդիպելու խնդիր չես ունենում: Աշխատանքային ժամերն են 11-20.00-ն, այցելության գինը՝ 6000 դրամ, Հասցեն՝ Սիլիկյան թաղամաս, 5րդ փողոց, տուն 58, հեռ՝ 010-38 07 18, Կայք՝ latar.am

6. Delice Pool & Lounge

Delice Pool & Lounge փակ ակումբը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, այն կտրված է քաղաքի աղմուկից և հանգստի անցկացման իդեալական տարբերակ է: Թե ակումբի տեսքով, թե լողավազանն առանձին, Delice Pool & Lounge-ը միայն գործընկերների համար է, պատահական անձինք այստեղ չեն կարող հայտնվել, բայց ուզում եմ նշել, որ այս վայրն իրոք հիանալի տարբերակ է տարբեր տոների նշման համար, լինեն դրանք ծննդյան տոներ, հարսանիքներ, նորաձևության ցուցադրություններ...Քանի որ ակումբը միայն քարտատերերի համար է, բոլոր մանրամասները Դուք կարող եք իմանալ անձամբ կապ հաստատելով անձնակազմի հետ, առաջարկում եմ միանալ ակումբի ֆեյսբուքյան էջին՝ Facebook/DeliceClub,  կարող եմ նշել հեռախոսահամարը՝ (091) 58 50 94, մնացած բոլոր հարցերն արդեն տնօրինության հետ..

7. WATER WORLD

Չեք հավատա, բայց նույնիսկ նախորդ դարում, երբ Ջրաշխարհն իսկական բում էր, Ես չէի սիրում այն, քանի որ լողավազան այցելելն Ինձ համար մարդկանցից կտրվելու տարբերակ էր, իսկ Ջրաշխարհն իսկական համահայկական ջրոցիի տարբերակ էր: Կարծում եմ այն ընտանեկան հանգստի տարբերակ է, կամ ընկերական մեծ խմբերի, չնայած ճաշակին ընկեր չկա: Աշխատանքային ժամերն են՝ 13-19.00, ճիշտն ասած գները մի քիչ խառն են, ուրեմն, մինչև 90 սմ-անվճար, 90-120 սմ՝ 2 500 դրամ, 120 սմ-ից բարձր՝ 4 000 դրամ: Հասցե՝ Մյասնիկյան պող. 40, Գազանանոցի ճանապարհին, Հեռախոս՝ (+374 10) 63 89 98, Facebook/WaterWorldArmenia

8. CROSS SPORT COMPLEX

Շատ եմ լսել CROSS SPORT COMPLEX-ի մասին, բայց այստեղ ևս չեմ հանգստացել, այնպես որ պարզապես ներկայացնում եմ տեղեկացված լինելու համար: Լողավազան կարելի է այցելել առավոտյան 7-22.00-ը, այցելության գինն է 4 000 դրամ մինչ հունիսի 15-ը, իսկ հետո արժեքը կփոխվի ...Հասցե՝ Աշտարակի խճ. 50, Հեռախոս՝ (+374 10) 35 35 03, կայք՝ cross-sport.am

9. Ararat Valley Country Club

 Աշխատանքային ժամերը` 11.00-20.00, աշխատանքային օրերին` մեծերին 4000- փոքրերին 3000 դրամ, Շաբաթ-Կիրակի` մեծերին 6000 փոքրերին 4000 դրամ: Գևորգ Չաուշի փող., 50 շենք www.vahakni.com

 

10. FOOTBALL ACADEMY POOL

Երիտասարդների կողմից ամենասիրված լողավազանը գտնվում է Աճառյան 35/31 հասցեում, Ավանում, ասում են այստեղ միշտ մարդաշատ է, ու հենց երիտասարդներով: Մուտքավճարն է 4000 դրամ, աշխատանքային ժամերն են 10-21.30-ը, հեռախոսահամար՝ (37460) 37 18 88, Կայք՝ footballacademy.am

 
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients