Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նարեկի պաշտպանը միջնորդեց գործին որպես ապացույց կցել թվով 3 սկավառակ և լուսանկարներ

Society

Երեւանում 2014թ. հունիսի 23-ին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման համար ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ ամեն ինչ հարթ էր ընթանում մինչև այն պահը, երբ ոստիկանները սկսեցին խժդժություններ առաջացնել: Այս մասին այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված վկա Գոռ Գասպարյանը:

Վկան դատարանին հայտնեց, որ ամբաստանվող Նարեկին ճանաչում էր բողոքի ակցիաներից. «Ակցիայի ժամանակ Նարեկը գրեթե միշտ իմ տեսադաշտում է եղել. նա խաղաղ ցույց էր անում, սակայն նրան բերման ենթարկելու պահը ես չեմ տեսել»:

Վկան հայտնեց նաև, որ իրեն առերեսման հրավիրելուց հետո քննիչը նկարագրել է այդ պահը՝ ասելով, որ երբ ոստիկաններն ակցիայի մեկ այլ մասնակցի՝ գործով վկա Հարություն Աղլամազյանին բերման ենթարկելիս են եղել, հենց այդ պահին էլ, իբրև թե, Նարեկը հարվածել է ոստիկանին:

Սակայն վկան պնդեց, որ երբ Հ. Աղլամազյանին բերման են ենթարկել, այդ ամբողջ ընթացքում Նարեկը գտնվել է իր տեսադաշտում. «Այդ ժամանակ նա եղել է իմ տեսադաշտում ու ես չեմ տեսել, որ Նարեկը որևէ մեկին հարվածի»:

Իսկ Հարությունին բերման ենթարկելու պահը շատ անհասկանալի է եղել. ոչինչ այդ պահին տեղի չի ունեցել, և հանկարծ ոստիկանները Հարությունի ձեռքերից ու ոտքերից բռնել են ու բերման ենթարկել:

Վկային ուղղված պաշտպանական կողմի հարցը, թե ինչպիսի՞ վարքագիծ է դրսևորել Նարեկը, դատարանի կողմից հանվեց, սակայն մեղադրողի՝ Նարեկին բնութագրելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ վկան ասաց, որ նա բավականին հանգիստ անձնավորություն է:

Հարցի պատասխանը հնչելուց հետո նախագահողի կողմից այս հարցն էլ հանվեց,- վկան չէ, որ պետք է բնութագրի ամբաստանյալին,- ասաց դատարանը:

Վկան նշեց, որ իր համար միաժամանակ զարմանալի և ոչ զարմանալի է ավելի վաղ դատարանում հարցաքննված ոստիկան վկա Խաչատուր Հովակիմյանի պնդումը, թե իբր ինքը տեսել է՝ ինչպես է Նարեկը բռնուցքով, ապա ոտքով հարվածում ոստիկան Սաղաթելյանին: Վկա Գոռ Գասպարյանը հավելեց, որ այդ ակցիայի ժամանակ իր նկատմամբ ևս բռնություն է գործադրվել և հենց ոստիկանների կողմից:

Նարեկի պաշտպան Արա Զոհրաբյանը միջնորդեց գործին որպես ապացույց կցել դեպքի օրը տարբեր լրատվամիջոցների կողմից կատարված տեսանյութերը՝ թվով 3 սկավառակ և լուսանկարներ:

Պաշտպանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ տեսանյութերում հստակ երևում են իրադարձությունները, մասնավորապես՝ Հարություն Աղլամազյանին, ինչպես նաև Նարեկին բերման ենթարկելու դրվագները:

Պաշտպանական կողմը գտնում է, որ ներկայացված ապացույցները տեղեկություն են պարունակում Նարեկի անմեղության վերաբերյալ, մասնավորապես՝ հերքում է հիշյալ ոստիկան վկա Խաչատուր Հովակիմյանի դատաքննական ցուցմունքն այն մասին, թե իբր ինքն անձամբ է Նարեկին բերման ենթարկել:

Մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի՝ տեսանյութում երևում է, թե ինչպես են Նարեկին ձեռքերից ոտքերից բռնած տեղափոխում ոստիկանական ավտոմեքենա, ընդ որում, այդ գործընթացին Խաչատուրը չի մասնակցում:

Պաշտպանական կողմը, ոստիկան վկայի ցուցմունքի արժանահավատության հարցը բարձրացնելով, նշեց, որ Խաչատուրը դատարանում սուտ ցուցմունք է տվել. նրա կողմից ներկայացված իրավիճակի նկարագրությունը չի համապատասխանում իրականությանը:

Մեղադրողն առարկեց պաշտպանական կողմի այս միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ նկարները գործի հետ առնչություն չունեն, ուստի, ըստ նրա, դրանք չպետք է կցվեն քրեական գործին: Մեղադրողի համար անհասկանալի է, թե ինչ են պարունակում տեսանյութի կրիչները. եթե կա կոնկրետ Հարությունին բերման ենթարկելու պահը սկզբից մինչև վերջ, ապա չի առարկում, որ դրանք կցվեն գործին, իսկ եթե ոչ, ապա գտում է, որ գործի հետ առնչություն չունի և չպետք է կցել քրեական գործին:

Միջնորդության լուծումը հետաձգվեց, դատարանը որոշեց նախ հետազոտել ներկայացված կրիչներն ու լուսանկարները՝ պարզելու, թե գործի համար դրանք նշանակություն ունե՞ն, թե ոչ, այնուհետև անդրադառնալ դրանք որպես ապացույց ճանաչելու և գործին կցելու պաշտպանական կողմի միջնորդությանը:

Մեղադրողի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ՝ հունիսի 25-ին կայանալիք նիստում դատարանը կհետազոտի կրիչները:

Իրինա Հարությունյան

 

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia