Հայտնիներ, ովքեր դուրս են եկել շոու-բիզնեսի ասպարեզից
LifestyleՀայտնի լինելը մեկ բան է, հայտնիությունը պահպանելը` մեկ այլ բան: Հաճախ շատ արագ հայտնի դարձած աստղերի փայլը նույնքան արագ էլ խամրում է, ոմանք էլ նախընտրում են ինքնակամ լքել շոու-բիզնեսի ոլորտը: NEWS.am STYLE-ը ներկայացնում է այն հայտնիներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով այլեւս հեռուստաէկրաններին չեն երեւում:
Սեդա Սարգսյան

«Դիմակահանդես», «Ոստիկաններ» հեռուստասերիալներից եւ այլ նախագծերից հայտնի դարձած Սեդա Սարգսյանն այլեւ չի նկարահանվում սերիալներում: Պատճառը հավանաբար նրա ամուսնությունն է, քանի որ ամուսնությունից հետո դերասանուհին դադարեց երեւալ էկրաններին, հարցազրույցներ տալ եւ այլն: Այժմ Սեդան խնամում է իր որդուն` Դավիթին:
Կայա Խուրշուդյան

«Ուր է իմ տղամարդը», «Տնփեսա» եւ այլ սերիալներում խաղացած դերասանուհի Կայա Խուրշուդյանը նույնպես լքել է ասպարեզը: Հարցազրուցներից մեկում նա նշել էր, որ դերասանի կարիերայով չի կարող ապահովել իր բարեկեցիկ կյանքը: Այժմ Կայան պարուհի է աշխատում երեւանյան ակումբներից մեկում, ամուսնացել է երկրորդ անգամ եւ, իր խոսքով, սպասում է ամուսնու` ազատ արձակվելուն:
Մարիամ Շահինյան

Հեռուստասերիալներից հայտնի Մարիամ Շահինյանը նույնպես ամուսնանալուց հետո լքել է շոու-բիզնեսն ու տրվել է դստեր խնամքի գործին:
Շարունակությունն՝ այստեղ։