Մարսելում կկայանա Հայաստանին նվիրված «Ծիրանի ծաղիկ» ցուցահանդես
CultureԵրեք օր շարունակ Մարսելում կցուցադրվեն հայ դասական եւ արդի նկարիչների մի քանի տասնյակ ստեղծագործություններ, որոնք ֆրանսիացի այցելուին կպատմեն Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին:
Ինչպես հաղորդում է Nouvelles d'Arménie-ն, «Ծիրանի ծաղիկ» անվանված ցուցահանդեսի մեկնարկը հունիսի 19-ին է: Կցուցադրվեն Լեւոն Թութունջյանի, Երվանդ Քոչարի, Մարիտիրոս Սարյանի, Արշիլ Գորկու, Վարդգես Սուրենյանցի ստեղծագործությունները: Ցուցահանդեսի նախաձեռնողը «Բարձր Արվեստ» կենտրոնն է, որը նախորդ տարի «Արտ Մոնակո 2014» ցուցահանդեսի ժամանակ արժանացել է ամենաբարձր մրցանակին: Ցուցահանդեսի կայացմանն աջակցել են ՀՀ սփյուռքի նախարարություն ու «Ma rseille Provence 2015 Armenia» ասոցիացիան: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 21-ը: