Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մշտապես հոգածությամբ է մոտեցել համայն հայությանը հուզող հարցերին. Սերժ Սարգսյան

Society

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 10-ին ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի պատվիրակությանը՝ Գլխավոր քարտուղար, դոկտոր Օլավ Թվեյթի գլխավորությամբ: Նախագահը պատվիրակության հետ միասին հյուրընկալել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այն անցկա ցվում է Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի ԵՀԽ-ում համանախագահության առիթով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը կարևորել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործունեությունը, որին Հայ Առաքելական եկեղեցին անդամակցում է ավելի քան կես դար: Նախագահը երախտագիտությամբ է նշել, որ խորհուրդը մշտապես հոգածությամբ է մոտեցել համայն հայությանը հուզող հարցերին՝ դեռևս 1983թ. ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Հանրապետության Նախագահն ընդգծել է մեր ժողովրդի համար Հայաստ անյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առանձնահատուկ նշանակությունը, որը հայոց պետականության երկարատև բացակայության պայմաններում մշտապես եղել է ազգապահպանության կարևոր կենտրոն: Հայաստանի անկախության վերականգնումից հետո էլ, Նախագահի խոսքով, եկեղեցին և պետությունը սերտորեն համագործակցում են՝ ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հարատևության ու բարօրության:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՀԽ հայաստանյան հավաքը կանցնի ջերմ մթնոլորտում՝ նպաստելով ինչպես խորհրդի օրակարգային հարցերի նպատակների իրականացմանը, այնպես էլ նոր խթան և շունչ հաղորդելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ երկխոսությանը:

Հանդիպման ժամանակ Նախագահը բարձր է գնահատել ս.թ. ապրիլին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Գլխավոր քարտուղար, դոկտոր Օլավ Թվեյթի այցը Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին՝ այդ թվում Սրբադասման արարողությանը մասնակցելու նպատակով: Նախագահն առանձնակի շնորհակալություն է հայտնել նրան և Գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այկազյանին՝ ս.թ. մայիսին Վաշինգտոնի Մայր տաճարում էկումենիկ աղոթքի կազմակերպման գործում նշանակալի ավանդի համար:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հայ ժողովուրդը մշտապես զգացել է համամարդկային արժեքներ դավանող իր բարեկամների աջակցությունը, որը նորովի դրսևորվեց այս տարի ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված՝ իր տեսակի մեջ աննախադեպ պատարագով:

Նախագահը կարևորել է նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի՝ կրոնական հանդուրժողականություն տարածելու առաքելությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս երկխոսության, հանդուրժողականության, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին, և այդ սկզբունքային դիրքորոշումը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:

ԵՀԽ գործադիր կոմիտեի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` հանդիպման և ջերմ հյուրընկալության համար, ընդգծելով, որ պատվիրակությունը Հայաստանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արդարության և խաղաղության իր ուխտը կատարելու, ինչպես նաև ավելի ամրապնդելու Հայ եկեղեցու և Քույր եկեղեցիների միջև ձևավորված հարաբերությունները՝ միտված եկեղեցիների միջև եղբայրական կապերի զորացմանը: 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live