«Մոխրագույնի 50 երանգները» վեպի շարունակությունն անհետացել է
LifestyleԱնհետացել է անգլիացի կին գրող Է.Լ. Ջեյմսի՝ տղամարդու տեսանկյունից գրված «Մոխրագույնի 50 երանգները» վեպի շարունակությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Համեստ ուսանողուհի Անաստեյշա Սթիլի և միլիարդեր Քրիսթիան Գրեյի հարաբերությունների մասին պատմող վեպի շաորւնակության ձեռագիրն անհետացել էր հունիսի 9-ին՝ գրքի պաշոնական հրապարակումից մեկ շաբաթ առաջ:
Հրատարակիչները վախենում են, որ վեպի անօրինական տարբերակը կարող է տարածվել կամ ԶԼՄ-ներում կարող է հայտնվել ստեղծագործության հատվածներ:
Մի քանի տարի առաջ նման պատմություն տեղի էր ունեցել Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր»-ի հատվածներից մեկի հետ: Իսկ 2003թ. բեռնատարի վարորդը գողացել էր «Հարրի Փոթերն ու Փյունիկի ուխտը» դեռ չհրատարակված գրքի մի քանի էջ և փորձել էր այն վաճառել The Sun պարբերականին: