Եթե որոշեմ ամուսնալուծվել, պաշտոնական հայտարարություն կանեմ. Թինա Քեյ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Կրկեսի արտիստ, ակրոբատ, պարուհի և երգչուհի Թինա Քեյը այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով հանդես է գալու ԱՊՀ երկրների համար աներևակայելի, դեռևս նախադեպը չունեցող կրկեսային համարով. «Շուտով կներկայացնեմ իմ կրկեսային գործունեության մեջ ամենասարսափազդու մի համար, որը երևի միայն ես ռիսկ կունենայի ներկայացնել: Չիտեմ աշխարհում նման հնարք արվել է թե ոչ, բայց որ այն ԱՊՀ երկրների համար դեռևս չկրկնված, ամենասյուռ և անհավանական համարը կլինի, դա հաստատ»,- նշեց արտիստը:
Թինա Քեյը նկատեց, որ վերջին շրջանում հեռուստաէկրաններին հրաժարվում է հայտնվել, քանի որ, նրա խոսքերով, հոգնել է միօրինակ հարցերի մասին խոսելուց: Նա հրաժարվում է նաև տեսահոլավոկներ նկարահանելուց. «Այսօր տեսահոլովակը եկամտաբեր չէ, այսօր կա համացանց և այդքանով ամեն բան ասված է: Եթե մեկը հավանում է տվյալ արտիստին, նրան այդ արտիստի կայք-էջերին հետևելը արդեն բավարար է, քանի որ համացանցի միջոցով տրամադրվում են ահռելի քանակի տեղեկություններ»,- նշեց նա:
Երգչուհի Թինա Քեյը նկատեց նաև, որ չի դադարել երգել և շարունակում է աշխատել ակումբում՝ իր հանդիսատեսին ամեն օր ներկայացնում է իր ունակությունները. «Այսօր համերգ կոչվածը շոու ակումբներն են, շատ դուետներ ունեմ, որոնք հնչում են իմ աշխատավայրում»:
Թինա Քեյի համար ոչ միայն տեսահոլովակներն են իրենց սպառել, այլ նաև համերգ-մենահամերգները. «Երկար տարիներ է, ինչ մենք ճգնաժամի մեջ ենք, այսօր մենահամերգ հասկացությունը մի տեսակ սկսում է վերանալ, այս ճգնաժամը ազդում է բոլոր արտիստներիս վրա, արդյունքում ստիպված ենք մեր բոլոր ունակություններն ու տաղանդը ցուցադրել հարսանեկան և տարատեսակ այլ խնջույքների ժամանակ: Այսօր այն կազմակերպչական օղակները, որոնք հանդիսանում են համերգ «դնողները», աշխատել չեն կարողանում, որովեհետև մարդիկ չեն կարողանում անգամ իրենց հանապազորյա հացի համար գումար վաստակել, էլ ուր մնաց համերգի տոմս գնեն, մարդիկ հոգեպես էլ պատրաստ չեն համերգ դիտելու, որովհետև շատ խնդիրներ ունեն, որոնք իրենց հանգիստ չեն տալիս: Այսօր ժողովրդի շատ քիչ հատվածն է համերգ գնում, կամ էլ շատ մեծանուն երգիչ պետք է լինի, որի համար կազմակերպած համերգասարահները դատարկ չլինեն»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: