Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Եթե Նիկոլայ Եղիազարյանը գոռում է ու մունաթ գալիս, չի նշանակում, որ լավ դերասան է». Դիանա Մարտիրոսյան

Lifestyle

BlogNews

Exclusive

Օրերս BlogNews.am-ը ժամանակակից հայկական ֆիլմերի վերլուծություն էր արել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Այսօր ներկայացնում ենք մեր զրույցի երկրորդ մասը։ Դիանան չի սիրում վերջին տարիների հայկական ֆիլմերը։ Զրույցի ընթացքում նա քանիցս նշեց, որ հաճախ վերցնում են հայտնի ֆիլմի սցենար, ադապտացնում հայկական իրականությանը ու, գնալով կինոթատրոն, հասկանում է, որ իրեն փորձում են հիմարեցնել։

Խոսելով Նիկոլայ Եղիազարյանի մասին՝ Դիանան ասաց. «Նա առհասարակ չպետք է նկարահանվի ֆիլմերում կամ նկարահանվի շատ վատ ֆիլմերում։ ԱՄՆ-ում կան «B» կլասի ֆիլմեր, մարդիկ գիտեն, որ էնտեղ նկարահանվում են վատ դերասանները, Նիկելայ Եղիազարյանն այդ շարքին է պատկանում։ Եթե նա գոռում է ու մունաթ գալիս, դա չի նշանակում, որ նա  լավ դերասան է»։

Թեև Դիանան չէր ցանկանում գնահատական տալ ֆիլմերին, քանի որ իր խոսքով՝ ինքը ժյուրի չէ, ձևաչափը չխախտելու համար 10 բալանոց սանդղակով գնահատեց ֆիլմերը՝ համեմատելով հայկական ժամանակակից այլ ֆիլմերի հետ։

 «Անավարտ թռիչք» - 5.5 միավոր

Ըստ իս՝ Տաթևիկը ժամանակակից դերասանուհիներից լավագույնն  է, նա ինձ հույս է ներշնչում։ Նա ուներ սարսափելի խաղընկեր՝ Տիգրան Մակարյանը։ Հասկանալի է, Տիգրանը նկարահանվել է սերիալներում, ինչից հետո իրեն կանչել են ֆիլմերում նկարահանվելու, բայց դա նրան դերասան չի դարձնում։ Տաթևիկը շատ լավ դերասանուհի է, ֆիլմի լուսավոր կետը, նա շատ նիհարել էր դերի համար, կարևոր է, որ մեզ մոտ դերին էլ են լուրջ վերաբերում, ուղղակի պետք է հասկանալ, որ Տաթևի կողքին չի կարելի դնել Տիգրանին։ Սա այն ֆիլմերից էր, որը դիպում է ցավոտ տեղերին։

 «Մեր սրտի տնակը» -  5  միավոր

Ռուսները միանշանակ շատ լավ կինեմատոգրաֆ ունեն, բայց իրենց կոմերցիոն ֆիլմերը՝ սարիկանդրեասյանանման զիբիլները, վատն են։ Հերոսուհու՝ Մարիա Սյոմկինայի հետ հարցազրույց եմ արել, նա շատ հաճելի աղջիկ է, ով բացարձակապես գաղափար չունի կինոյից։ Ես իրեն հարցրի՝ Փարաջանովից ի՞նչ ես տեսել, ասաց՝ տենց բարդ բառեր մի ասա, գլուխս ցավում է։ Ինքը ֆոտոմոդել է, ով խաղում է կոմերցիոն ֆիլմում և ավելի լավ է խաղում, քան հայ ֆոտոմոդելը, ով նկարահանվում է կոմերցիոն ֆիլմում, որովհետև ռուսներն ավելի ազատ են կյանքում, ավելի լավն են բեմում, ռուսական թոտրոնն ու կինոն ավելի ուժեղ են, քան հայկականը։

Իհարկե շատ սիրուն էր նկարած, որովհետև ռուսների հետ համագործակցելն օգուտ է, բայց կուզեմ Հրաչ Քեշիշյանին ասել, որ մենք բոլորս տեսել ենք Սանդրա Բուլոքի մասնակցությամբ «Предложение» ֆիլմը։ Սա այդ ֆիլմի քոփի փեյսթն էր։ Դու նայում ես ու գիտես՝ հաջորդ րոպեին ի՞նչ է լինելու, որովհետև այդ ֆիլմն արդեն տեսել ես, ընդ որում՝ տեսել ես ավելի լավը, որովհետև էնտեղ խաղում է Սանդրա Բուլոքը, ով ավելի լավ դերասանուհի է, քան Սյոմկինան։

«Խաղ իմ կանոններով» -  2 միավոր

Նույնն այս դեպքում է։ Սա «Как отделаться от парня за 10 дней» ամերիկյան հայտնի կատակերգության բառացի կրկնօրինակումն է։ Այնտեղ խաղում են Քեյթ Հադսոնն ու Մեթյու Մակկոնախին։ Նրանց հերոսները նույնպես գրազ են  գալիս. տղան՝ որ կհասնի աղջկան, աղջիկը՝որ այնպես կանի՝ տղան կփախչի։ Այստեղ նույնն Անի Երանյանն ու Մովսես Երեմյանն  են անում։ Տպավորություն է, որ քեզ հիմարի տեղ են դնում. վերցնում են ամերիկյան հայտնի ֆիլմի սցենար, ադապտացնում հայկական իրականությանը ու մատուցում քեզ։

Անի  Երանյանին մի քանի տեղ եմ տեսել, միշտ նույն ձևով է խաղում, կյանքում էլ ինչքան իրեն տեսել եմ, այդ ձևով է, չեմ շփվել իր հետ, միգուցե շփվեմ, այլ կերպ ընկալեմ, բայց իր բեմական ամպլուան ու պահվածքը կյանքում նույնն են։

Որպեսզի մարդիկ պատկերացում կազմեն այդ ֆիլմի «լեվլ»-ի, ստեղծագործական թիմի մասին, ասեմ, որ ֆիլմում նկարահանվել է իմ համակուրսեցիներից մեկը՝ Անետան, ով 6 տարի սովորելով Թատերականի Ռեժիսոուրայի ֆակուլտետում, չգիտեր՝ «Пролетая над гнездом кукушки» ֆիլմը որն է։

 «Ռոմանտիկները» - 2 միավոր

Շատ վատն է, կիսատ եմ դիտել, տեսնում ես, որ ռեժիսորներն ու դերասանները պրոֆեսիոնալ չեն։ Ներկայացված են կենցաղային իրավիճակներ, փորձում ես հավատալ դրան, բայց այն քեզ հավատ չի ներշնչում։

«Thank you, հայրիկ»  - 5 միավոր

Շատ եմ տեսել նման ֆիլմեր։ Միքայել Պողոսյանը միանշանակ լավ դերասան է, ես չէ, որ պետք է դա ասեմ։ Այս ֆիլմը կիսատ եմ նայել, բայց ամերիկա-հայկական այս թեման շատ արծարծված է։ Դերասանուհին հմայիչ էր, թեև դերասանուհի չէր, ուզում էիր իրեն նայել, սակայն «Thank you, հայրիկ» ֆիլմը միանշանակ  ավելի թույլ էր, քան «Եթե բոլորը»։ Իմանալով Միքայել Պողոսյանի պոտենցիալը՝ դու ասում ես, որ «Thank you, հայրիկ»-ը  էժանագին ֆիլմ է։

«Եթե բոլորը» - 7 միավոր

Իհարկե հիասքանչ ֆիլմ չէ, բայց ես վերջում ծափահարում էի, որովհետև կային հուզիչ պահեր, դիպում են մեր ցավոտ տեղերին։ Խորամանկության էին դիմել, որովհետև գիտեին՝ եթե այդ կետին դիպեն, դու կլացես։ Կային բաներ, որ պատմական տեսանկյունից սխալ էին, սակայն, եթե «Սկոտչ&Whiskey»-ն 6 միավոր էր, «Եթե բոլորը» միանշանակ 7 է։

Poker.am

«Poker.am», «Փեսացուն կրկեսից», սրանք այն ֆիլմերն են, երբ ամեն ինչ արվում է գումար աշխատելու համար։ Հրավիրվում են վրացի մոդելներ, որպեսզի հայ տղաները գան ու նայեն։ Գիտեմ ինչի մասին է, բայց գնահատական տալ չեմ կարող, քանի որ չեմ տեսել։

Հովհաննես Ազոյանը հիանալի ադապտացվել է հայկական կինոսերների սրտերում՝ իբրև «օղբաթ» կերպար։ Նա գումար է աշխատում՝ լինելով Ժողինստիտուտի սան։  Դա հրաշալի է։ Հովհաննես Ազոյանն ունի պոպուլյարություն՝ իր արտաքին տեսքին ու միմիկային տիրապետելու շնորհիվ։ Նա գիտի՝ եթե ցանկանա խաղալ դրամատիկ դեր, կամ չի կարողանա անել, կամ վատ կընդունվի հանրության կողմից։ Նա իրեն դերասան չի համարում, ինչի համար ես իրեն հարգում եմ։

 «Թևանիկ» - 6 միավոր

Միակ ֆիլմն է, որտեղ ինձ դուր է գալիս Սոս Ջանիբեկյանը՝ իբրև դերասան։ Ինձ դուր են գալիս դերասաններից շատերը։ Ինձ դուր է գալիս, որ ֆիլմը եռապատում է։ Ես պատերազմի մասնակից չեմ եղել, սակայն կենցաղը, լուծումներն ինձ տեղափոխեցին այդ ժամանակաշրջան։ Մի քիչ թատերական ակցենտ կար այդ ամենում, բայց «Ընդհատված մանկությունից» շատ ավելի լավն էր։

Մի քիչ արդարացված չէր, որ Բաբկեն Չոբանյանի հերոսը վերջում գիտի, որ դիպուկահարն իրեն կրակելու է և Թևանիկին ասում է այդ մասին։ Ովքեր ծառայել են, կասեն, որ զինվորականը դժվար մատներ, որ այնտեղ թաքնված մարդ կա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients