Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Երևանի քաղաքապետարանը ողջունում է մասնավոր հատվածի մասնակցությունը մայրաքաղաքի զարգացման ծրագրերին». Տարոն Մարգարյան

Society

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց»-ի շինհրապարակ, ծանոթացել կառույցի շինարարական աշխատանքների ընթացքին: Երևանի Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում կառուցվող մարզա-առողջարարական համալիրը նախատեսված է ավելի քան 1000 սաների և շուրջ 500 հանդիսատեսի համար: Դպրոցը կառուցվում է Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների տնoրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանի անձնական միջոցներով և նվիրաբերվելու է Երևան քաղաքին: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5 մլն դոլար: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Արդեն ավարտվել են երկաթբետոնե կմախքի իրականացման աշխատանքները, արտաքին և ներքին պատերի շարվածքի, սահադաշտի տանիքի մետաղական ֆերմաների մոնտաժային աշխատանքները: Նշվել է նաև, որ այս պահին իրականցվում են ծածկի սենդվիչների մոնտաժային աշխատանքները, զուգահեռ կատարվում են շենքի ճակատի երեսպատման և ներքին հարդարման, ինչպես նաև ինժեներական աշխատանքները:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2014թ.-ի հունիսին մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն այս աշնանն ամբողջությամբ կավարտվեն, և մարզական կառույցը կհանձնվի շահագործման ու իր կարևոր դերակատարումը կունենա հայկական գեղասահքի զարգացման հարցում:

«Երևանում ձմեռային մարզաձևերի դպրոց ունենալու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում, քանի որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող մարզադպրոցը, ըստ էության, քայքայվել էր թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Դրա վերականգնումը բավական մեծ ծախսեր էր պահանջում և համայնքային բյուջեի միջոցներով այն վերականգնել իրականում հնարավոր չէր: Եվ այս տեսանկյունից իսկապես ողջունելի էր հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի պատրաստակամությունը՝ իր միջոցներով Երևանում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան մարզա- առողջարարական համալիր, որը կնվիրաբերվի Երևան համայնքին ու կգործի որպես ձմեռային մարզաձևերի դպրոց:

Հիմնարկեքի օրից մեկ տարի է անցել և, ինչպես տեսնում եք, խոշոր շինարարական աշխատանքները հիմնականում ավարտված են, և արդեն այս տարվա աշնանը համալիրն ամբողջությամբ պատրաստ կլինի ու կհանձնվի շահագործման:

Կարծում եմ՝ հիշում եք, որ այս համալիրի հիմնարկեքին մասնակցում էր նաև գեղասահքի օլիմպիական չեմպիոն, աշխարհահռչակ Իրինա Ռոդնինան, ով սիրով խոստացավ ըստ ամենայնի աջակցել մարզադպրոցի կայացմանը: Ու հաշվի առնելով, որ նա նաև իր ակտիվ ու անմիջական մասնակցությունն է ունեցել այս մարզադպրոցի կառուցման հարցում, մենք էլ մեր հերթին նախատեսում ենք մարզադպրոցն անվանակոչել Իրինա Ռոդնինայի անունով»,- ընդգծել է քաղաքապետը:

Կարևորելով մասնավոր հատվածի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար և ողջունում է մասնավոր հատվածի մասնակցությունը Երևանի զարգացման ծրագրերին:

«Այս ծրագիրը կյանքի կոչվեց Հանրապետության Նախագահի ցուցաբերած հետևողականության շնորհիվ, որի արդյունքում ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխանող այս կառույցը կդառնա թե’ Երևանի, և թե’ ամբողջ հանրապետության համար անհրաժեշտ ու կարևոր մարզադպրոց: Սա նաև Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, որի համար իմ և մեր բոլոր համաքաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակից Սերգեյ Համբարձումյանին: Կարծում եմ՝ սա նաև լավագույն ապացույցներից մեկն է, որ Երևանը բոլոր հայերի տունն է, և յուրաքանչյուրն իր ներդրումով նպաստում է, որ հնարավորին շուտ ունենանք բոլորիս ավելի լավ Երևանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live