Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվող աշխատանքներին

Society

Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի ծրագրերով իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: Աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Հ/Ա Բ-1 թաղամասի Բաբաջանյան փողոցի հ. 47 շենքի բակ, հետևել ընթացող աշխատանքներին: Քաղաքապետին զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Բակերի բարեկարգման ծրագիրն իրականացնելու համար բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն:

Ներկայացնելով բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ պատասխանատուները զեկուցել են, որ 2015թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսվում է բարեկարգել 6450 քմ ընդհանուր մակերեսով բակային տարածք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել վարչական շրջանում ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարման որակն ու ընթացքը, որպեսզի դրանք բոլորն ավարտվեն նախատեսված ժամկետներում:  

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է Հ/Ա Բ-1 թաղամասի 63 և 65 շենքերի բակի հանդիսավոր բացման արարողությանը: Բակային այս տարածքը ևս դարձել է հանգստի յուրօրինակ գոտի՝ կահավորված նստարաններով, զրուցարաններով ու ժամանակակից խաղային ատրակցիոններով: Օգտվելով առիթից՝ բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ տասնյակ տարիներ անխնամ մնացած բակերի համալիր բարեկարգման լայնամասշտաբ ծրագրերը նախաձեռնելու և կյանքի կոչելու համար:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետն այցելել է նաև թիվ 97 մանկապարտեզի մասնաշենքում գործող վետերանների գրասենյակ, ծանոթացել պայմաններին ու վետերանների առօրյային: Քաղաքապետին զեկուցվել է, որ այս տարվա ծրագրով գրասենյակն ամբողջությամբ բարեկարգվել է, ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ վետերաններն առանձնակի կարևորել են քաղաքապետի կողմից ցուցաբերվող հոգածությունն ու մշտական աջակցությունը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քանդակագործական բացօթյա գիտաժողովի փակման արարողությանը: Գիտաժողովի շրջանակում ցեղասպանության թեմայով ներկայացված 7 քանդակները կտեղադրվեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այգիներում և պուրակներում: Ծանոթանալով ներկայացված քանդակներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ դրանք յուրովի դիմագիծ կհաղորդեն վարչական շրջանի հանգստի գոտիներին:

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմից, ընդգծելով, որ նկատելի է ամենօրյա հետևողական աշխատանքը:

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվող լայնածավալ ծրագրերի ընթացքից երևում է, որ թիմն իսկապես ամենօրյա սրտացավ  աշխատանք է տանում, ինչը ողջունելի է: Մեզ համար ամենակարևոր գնահատականը մեր բնակիչների գոհունակությունն է, ինչն իր հերթին փաստում է, որ ծրագրերն իսկապես հաջողված են, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատանքներն էլ՝ համակարգված: Ու վստահ եմ, որ այդ հետևողականությունը լինելու է շարունակական: Անշուշտ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում էլ դեռ կան լուծումներ պահանջող խնդիրներ՝ կապված բազմաբնակարան շենքերի պահպանման, բակերի բարեկարգման, կանաչապատման ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտների հետ, սակայն դրանք, տարեցտարի ընդգրկվելով քաղաքային զարգացման ծրագրերում, հետզհետե լուծումներ կստանան»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live