Yerevan, 23.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հոնորարներս կտրուկ բարձրացել են». Աննա Գրիգորյան

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Մոդել Աննա Գրիգորյանը վերջին շրջանում մեծ պահանջարկ ունի որպես մանեքենուհի։BlogNews.am-ն Աննային հետ զրույցել է  «Fashion» ինդուստրիայի, իր հագուկապի, բրենդներից օգտվելու ու հոնորարների մասին։

-Աննա, Հայաստանի առաջնակարգ մոդելներից մեկն ես համարվում: Պոդիումից նորաձևություն ես «թելադրում», առօրյայում տարբերվում ես քո ոճով, ինչպե՞ս ես ընտրում առօրյա լուքերդ, երբ պարտավորեցնող ոչինչ չկա։ Հետևո՞ւմ ես թրենդներին ու հակաթրենդներին։

- Ինձ համար չկան թրենդներ ու հակաթրենդներ, որովհետև յուրաքանչյուր մարդ պետք է հագնի այն, ինչ իրեն սազում է։ Ես պարտադիր ուսումնասիրում եմ դրես կոդն ու փորձում եմ տվյալ երեկոյին համապատասխան հագնվել։ Հաշվի եմ առնում նաև հոգեվիճակս։ Աշխատելով որպես մոդել՝ տարբեր հագուստներ եմ հագնում, նույնիսկ այնպիսիք, որոնք այնքան էլ համապատասխան չեն ինձ։ Շատ կարևոր է նաև, որ քեզ գտնես այդ հագուստ մեջ, եթե անգամ, դա այնքան էլ քո ճաշակով չէ։

Ինչպես դիմահարդարման, այնպես էլ հագուստի մեջ սիրում եմ, որ շեշտը դրված լինի մի բանի վրա։ Եթե օրինակ դեկոլտեով զգեստ է, նախընտրում եմ ոտքերը փակ լինեն և  հակառակը։ Կարծում եմ, երբ հագուստդ շատ բաց չէ, շատ ավելի կանացի և հաճելի, ինչու չէ, նաև՝ գայթակղիչ ու սեքսուալ է։ Առօրյայում ավելի շատ սիրում եմ ջինսեր ու թեթև սպորտային հագուստ։

Իհարկե, չեմ կարող ասել, որ միայն փակ հագուստի կողմնակից եմ, բայց չեմ սիրում գռեհիկ, վուլգար հագուստ, թեև պիտի նշեմ, որ ըստ իս՝ գռեհկությունն ու վուլգարությունը հոգեվիճակ է և արտահայտվում է մարդու պահվածքով, ժեստերով, խոսքով։

-Բրենդները, հագուստի թանկ լինելը կարևորո՞ւմ ես։

-Հա, իհարկե, բայց բրենդամոլ չեմ. հագնում եմ տարբեր հագուստներ, ունեմ դերձակ, ով յուրահատուկ զգեստներ է կարում ինձ համար, բայց ինչու չէ, բրենդային հագուստներ էլ եմ սիրում։

-Էժան հագուստ կհագնե՞ս։

-Ես մատչելի խանութներից էլ եմ օգտվում։ Ես աշխատող մարդ եմ, քանի որ շատ տանջանքով եմ վաստակում, փորձում եմ ճիշտ ծախսել։ Զեղչերը շատ-շատ եմ սիրում ու փորձում եմ այդ ժամանակ գնումներ անել, սակայն ուշադրություն  եմ դարձնում նաև որակին։ Ինձ համար  խնդիր չէ, որ էժան ապրանք գնեմ, սակայն կարևորում եմ, որ այն լինի որակյալ։ Քանի որ շատ էժան խանութներում որակ չի կարող ապահովվել, փորձում եմ խուսափել նմանատիպ հագուստներից։

-Մի հագուստը մի քանի անգամ հագնո՞ւմ ես, թե խուսափուս ես զգեստի կրկնությունից։

-Մեր ոլորտոմ դա շատ բարդ է, քանի որ մի անգամ հագնում ես զգեստը, բոլոր լրատվամիջոցներով լուսաբանվում է, տեսնում են, սակայն ես տարբեր լուծումներ եմ գտնում՝ աքսեսուաներն եմ փոխում, վրայից ինչ-որ բան եմ ավելացնում, պակասեցնում։ Չինելով կոմպլեքսավորված մարդ՝ ես երեկույթներին շեշտը դնում եմ ոչ թե հագուստիս, այլ շատ բարձր տրամադրությանս վրա։ Մարդիկ օրերով հագուստ են փնտրում, ժամերով դիմահարդարվում, վարսահարդարվում ու հետո գալիս են միջացառմանն ինչ-որ անհասկանալի տրամադրությամբ։ Արդյունքում՝ ոչ իրենք են բան հասկանում, ոչ դիմացինները։ Ես չեմ վախենա ասել, որ տեսակով շրջապատի հոգին եմ ու ուր էլ մտնեմ, փորձում եմ լավ տրամադրություն հաղորդել։ Չեմ կարծում՝ ինչ-որ մեկն այդքան կկենտրոնանա  հագուստիս վրա կամ կնկատի, որ 3 ամիս առաջ էլ եմ հագել այդ զգեստը։ Հագուստը պետք է մեզ ծառայի, ոչ թե մենք՝ հագուստին։ Առօրյայում մի հագուստը հագնում այնքան, որքան այն կարողանում է ինձ ծառայել, ու ես ինձ լավ եմ զգում դրա մեջ։

-Երբ նոր էիր մտել ոլորտ, հնարավորություն ունեի՞ր որակին ուշադրություն դարձնելու, հագնելու այ ն, ինչ ցանակնում էիր, թե տարիների ընթացքում ես ասել դրան։

- Ես 16 տարեկանից աշխատում եմ ու հոգում իմ կարիքները։ Այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել, եթե չփոխվեր, զարմանալի կլիներ։ Ավելի եմ հղկվել ու կանացի, նուրբ ճաշակ է ձևավորվել մոտս։ Թինեյջերական տարիքում ես ավելի շատ ռոքային հագուստներ, պատռված ջինսեր, կաշվե իրեր, աքսեսուարներ էի օգտագործում, մուգ մատնահարդարում ու դիմահարդարում անում։ Այն ժամանակ ես չունեի ձևավորված ճաշակ, հիմա ինքս զգում եմ, որ ոչ միայն բնավորության, այլև արտաքինի ու ճաշակի առումով փոփոխություն կա. ես գնում եմ դեպի դասականը, նուրբը, կանացին։ Փորձում եմ համադրել համեստը, որկայալը, գեղեցիկն ու նուրբը և շատ գումարներ  չծախսել այդ ամենի վրա։

-Այս տարիների ընթացքում հոնորարներդ շա՞տ են աճել։

- Որպես հաղորդավար՝ հոնորարներս շատ են աճել, որովհետև տարիների ընթացքում ժամանան չեմ կորցնում ու փորձում եմ անընդհատ լրացնել թատերական և հաղորդավարական կրթությանս բացը՝ անհատական դասերի միջոցով՝ Նազենի Հովհաննիսյանի, Աննա Հեքեքյանի մոտ։ Կարծում եմ՝ փոփոխությունն ակնհայտ է, որովհետև հոնորարներս կտրուկ բարձրացել են։

Ինչ վերաբերում է հոնորարներիս՝ որպես մոդել, դրանք դեռ շատ հեռու են, որպեսզի հասնեն ոչ թե լավին, այլ գոնե նորմալին։ Քանի որ ես իմ աշխատանքը շատ բարձր եմ գնահատում, իսկ Հայաստանում, եթե սպասես այդպիսի հոնորարների, անգործ կմնաս, փորձում եմ լավության կարգով չվերցնել գումար, որովհետև տրվելիք գումարը երբեմն վիրավորական չափի է։ Եթե ես համարվում եմ լավագույն մոդելներից մեկը (մի քանի անգամ տիտղոսներ եմ ստացել, նաև՝ այդպես շատ են ասում), շատ ուրախ եմ, որովհետև  շատ եմ աշխատում ինձ վրա։ Այդ ամենը հաշվի առնելով՝ իմ պարտքն եմ համարում մասնակցել նորաձևության ցուցադրություններին, որովհետև եթե ես կայացած ինչ-որ մասնիկ եմ, պետք է մասնակցեմ, օգնեմ։

-Գումարի ո՞ր չափն է քեզ համար վիրավորական։

-Թվեր նշել չեմ ուզում։

-Ցուցադրությունները տարիներ առաջ և հիմա անհամեմատելի են։ Ոլորտը զարգանո՞ւմ է։

Հիմա ավելի շատ են ցուցադրություններ կազմակերպվում, որոնց հրավիրում են հայ մոդելներին, ինչի համար շատ ուրախ եմ։ Հայ մոդելները հիմա շատ են աշխատում իրենց վրա ու դրական տեղաշարժ կա, ոճաբաններն էլ օր օրի ավելի լավ բաներ են մտածում։ Շատ ուրախ եմ, որ Հայասանում զարգանում է «Fashion» ինդուստրիան, ապագայի համար հեռանկարներ կան։

-Այժմ ներկայանում ես նաև որպես դերասանուհի։ Որպես դերասանուհի բա՞րձր ես վարձատրվում։

-Կինոարտադրության հետ կապված գործակալություններից մեկի  հետ պայմանագիր եմ կնքել, հուսով եմ՝ շուտով հեռուստադիտողն ու հանդիսատեսն ինձ կտեսնեն նոր կերպարով։ Ես ինձ համարում եմ համեստ մարդ, ու չեմ ուզում ընկնել ամբիցիաների հետևից։ Անկախ նրանից, որ ունեմ փորձ, տարբեր երկրներում աշխատել եմ շատ ռեժիսորների հետ և նկարահանվել գովազդներում, որոնք փոքրիկ ֆիլմեր են, դերասանական աշխատանք են պահանջում։  Սակայն հաշվի առնելով մեր երկրի վիճակը, փորձում եմ հարմարվել։ Գուցե ինձ ավելի մեծ հոնորար են առաջարկում, քան մյուսներին, բայց եթե  ասեմ, ինձ լավ եմ զգում այդ հոնորարներից ու բավարարվում, սուտ կլինի։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBank