Գերմանիայում ՀՀ դեսպանը հայերին նվիրված դասախոսություն է կարդացել Պոտսդամում
SocietyԳերմիանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հայաստանին նվիրված դասախոսությամբ է հանդես եկել Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամում` «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երկրամասային ներկայացուցչությունում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը կազմակերպվել է հիմնադրամի «Աշխարհը Պոտսդամի հյուր&r aquo; դասախոսությունների շարքի շրջանակներում:
Դեսպան Սմբատյանն իր դասախոսության ընթացքում անդադարձել է ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ՀՀ-ԵՄ և հայ-թուրքական հարաբերություններին ու տարածաշրջանային այլ կարևոր հարցերի: Ելույթից հետո ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել դեսպանին:
Միջոցառմանը ներկա է եղել Բրանդենբուրգ երկրամասի Լանդթագի պատգամավորները, ՔԴՄ կուսակցության դաշինքի ներկայացուցիչ Քրիսթիան Վյոլֆելը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երկրամասային ներկայացուցչության ղեկավար Շտեֆան Ռաբեն , լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ: