Կարուսելը նորմալ ամրացված չի եղել եւ շուռ է եկել 12-ամյա երեխայի վրա. մանրամասներ
SocietyNews.am-ը գրում է.
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կարուսելը շուռ է եկել 12-ամյա աղջկա վրա, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մալաթիա հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Մալաթիայի բաժնից: Երեխան ապրում է Ռոմանս Մելիքյան հասցեում: Դեպքի առթիվ նյութեր է նախապատրաստվում: Մեր տեղեկություններով՝ կարուսելը նորմալ ամրացված չի եղել, այդ պատճառով էլ շուռ է եկել երեխայի վրա:
Մալաթիա բժշկական կենտրոնից էլ NEWS.am-ին փոխանցեցին, որ երեխային բերել են անծանոթ մարդիկ, ովքեր ասել են, որ կարուսելից է ընկել, քիչ անց հիվանդանոց է եկել նաեւ մայրը: 12-ամյա աղջկա մոտ արձանագրվել է սրտի կանգ, կենսաբանական մահ, ցավոք, մոտ մեկ ժամ շարունակ իրականացված ռեանիմացիոն միջոցառումները անարդյունք են եղել: Իսկ թե ինչ էին ասում հարազատները դեպքի մասին, բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ընդամենը հայտարարում էին, թե կարուսելից է ընկել կամ էլ կարուսելն է ընկել, հստակ ոչինչ չէին ասում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում