ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի թանկացման հայտից հանել է սակագնում ներառված ավելորդ ծախսերը
SocietyՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումասիրել է էլեկտրաէներգիայի թանկացման հայտը և արդյունքում եկել եզրակացության, որ բնակչության համար սակագինը պետք է բարձրանա 6.93 դրամով: Այս մասին Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Դուք գիտեք, որ էլեկտրաէներգիա արտադրող կայանները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտ են ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ: Մենք մանրամասն ուսումնասիրել ենք հայտը և վերջնական եզրակացության ենք եկել, որ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրանա 6.93 դրամով»,- նշեց Նազարյանը:
Ռոբերտ Նազարյանն ընդգծեց, որ սակագնից հանվել են բոլոր այն ավելորդ ծախսերն ու թույլ տրված շքեղությունները, որոնք ՀԷՑ-ը մտցրել էր սակագինը բարձրացնելու հայտի մեջ: Իսկ 6.93 դրամ թանկացումը Ռոբերտ Նազարյանը պայմանավորեց անցյալ տարվա վերջին փոխարժեքի տատանումների բարձրացմանբ և ՀԷՑ-ի կրած կորուստներով, որը կազմում է 23.4 միլիարդ դրամ և առաջացել է ատոմկայանի որոշ ժամանակ չաշխատելու և սակավաջուր տավա հետևանքով:
Էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայիհաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են Հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով: Հայտեր ներկայացրած ընկերություններն են «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հրազդանիէներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)», «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները: ԶԼՄ-ներիհաղորդմամբ` «Հայաստանի էլեկտրացանցերն» առաջարկում է բնակչության համարէլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի: