Թուրքիայի հիմնական տնտեսական մարտահրավերներն ընտրություններից հետո
AnalysisԹուրքիայում հունիսի 7-ին կայացան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում 13 տարվա մեջ առաջին անգամ Էրդողանի կուսակցությունը կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը: «Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական, «Ազգայնական շարժում» և «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցություններից կազմված նոր խորհրդարանում լինելու են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր:
Ընտրությունների կապացությամբ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հաննը հանդես եկան համատեղ հայտարարությամբ` նշելով, որ 86% ընտրողների մասնակցությամբ Թուրքիայի ընտրությունները ի ցույց են դնում Թուրքական ժողովրդավարության հզորությունը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ առաջիկայում ԵՄ-Թուրքիա հարաբերությունների զարգացման համար նոր հնարավորություններ կբացվեն։ http://europa.eu/rapid/press-release_STATEMENT-15-5136_en.htm
ԵԱՀԿ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ խորհրդարանական ընտրությունները աչքի են ընկել մասնակցության և ակտիվության բարձր մակարդակով, ընդ որում ինչպես քարոզարշավի ժամանակ, այնպես էլ ընտրությունների օրը: «Ընտրողները քվեարկության ժամանակ ընտրության մեծ հնարավորություն են ունեցել՝ ի դեմս ընտրություններին մասնակցող բազմաթիվ կուսակցությունների, սակայն 10%-ի շեմը սահմանափակում է քաղաքական բազմակարծությունը»,-ասված է դիտորդների հայտարարության մեջ: http://www.osce.org/odihr/elections/turkey/162666
Չնայած արտասահմանյան կազմակերպությունների դրական գնահատականին՝ Reuters հեղինակավոր պարբերականը գրում է, որ Թուրքիայում, կարծես թե, քաղաքական իրարանցում է հասունանում: Ընտրությունների արդյունքների համաձայն Էրդողանի «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կորցրեց խորհրդարանում իշխողի իր դերը և կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել մեջլիս մտած մյուս 3 քաղաքական ուժերից մեկի հետ: «Մեր ազգի տեսակետն ամեն ինչից վեր է: Ես հավատում եմ, որ արդյունքը, որը մեր կուսակցություններից ոչ մեկին հնարավորություն չտվեց միայնակ իշխող կուսակցություն դառնալ, առողջ և իրատեսորեն կընդունվի կուսակցությունների կողմից»,- հայտարարել է Էրդողանը ընտրություններից հետո:
http://www.reuters.com/article/2015/06/09/us-turkey-election-idUSKBN0OM0WF20150609
Տնտեսագետ, ֆինանսական վերլուծաբան Ուղուր Ջիվելեքը կարծում է, որ մոտ ապագայում երկրին սպառնում է գների լուրջ տատանումներ, ինչպես նաև նախատեսվում է գնաճի մակարդակի բարձրացում և գործազրկություն: Ջիվելեքի կարծիքով` թուրք հասարակությունում տիրող նման բացասական միտումները կարող են արտահերթ ընտրությունները դարձնել օրակարգային հիմնախնդիր: Իր կանխատեսումները վերլուծաբանը հիմնավորում է նրանով, որ Թուրքիայի խորհրդարան անցած 4 կուսակցությունները բավարար լիազորություններ չունեն համակարգային խնդիրների դեմ պայքարելու համար, ինչն էլ ստիպում է ակնկալել տնտեսական անկայունություն երկրում:
http://ria.ru/world/20150608/1068887797.html
Այս ամենին հաջորդեց թուրքական լիրայի աննախադեպ անկումը: Շաբաթվա կտրվածքով թուրքական լիրան ամենացածր ցուցանիշը գրանցեց կիրակի Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո:
http://www.todayszaman.com/latest-news_turkeys-lira-hits-record-low-after-election-jolt-for-ruling-ak-party_383666.html
Բացի վերը նշված տնտեսական խնդրից, Թուրքիան կանգնած է մեկ այլ, շատ կարևոր խնդրի առջև: Այն է՝ ձևավորել կոալիցիա այնպիսի քաղաքական միավորների հետ, որոնք նախկինում բացառում էին այդպիսի հնարավորությունը:
Հասմիկ Այվազյան