Միջազգային գործընկերները կաջակցեն ՀԱԷԿ-ի շահագործման լիցենզիայի երկարաձգման հայտի ուսումնասիրմանը
SocietyՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը վստահ է, որ միջազգային գործընկերների աջակցությամբ հնարավոր է ժամանակին իրականացնել Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերլուծությունը, որի հիման վրա էլ տալ ԱԷԿ-ի հետագա շահագործման լիցենզիա: Այս մասին հայտնեցԿոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Շատ կարևոր է, որ մենք միջազզային գործընկերներից ստանանք տեխնիկական աջակցությոÖ �ն: Ես, առաջին հերթին, նկատի ունեմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, Միացյալ Նահանգների միջուկային անվտանգությունը կարգավորող հանձնաժողովը, չի բացառվում ԵՄ-ի կողմից աջակցությունը: Ինչպես նաև վերջին օրերին մենք մեր Ռուսաստանի գործընկերներից ստացանք հավաստիացում, ըստ որի` նրանք չորս ուղղությամբ պատրաստ են մեզ օգնություն ցուցաբերել»,- հայտնեց Աշոտ Մարտիրոսյանը:
Պաշտոնյան շեշտեց, որ գործող ատոմակայանի անվտանգության ներկայիս մակարդակը համապատասխում է նմանատիպ ատոմակայաններին առաջադրվող չափանիշներին: «Ատոմակայանի նախագծային ժամկետը սահմանելիս ընդունվում են ժամկետներ, որոնք հիմնված չեն տեխնիկական հաշվարկների վրա, դրանք տնտեսական բնույթի հաշվարկներով են սահմանվում: Մեր ատոմակայանի ու նմանատիպ ատոմակայանների համար սահմանված է 30 տարի ժամկետ: Սակայն, նմանատիպ ատոմակայանների շահագործման փորձը Ուկրաինայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Արևելյան Եվրոպայի երկրներում ցույց է տալիս, Õ �ր նման բլոկների իրական ռեսուրսը կազմում է 50 տարի: Մենք չենք ասում, որ մեր ատոմակայանը պետք է աշխատի 50 տարի, բայց դա նման ատոմակայանների իրական ռեսուրսն է»,- ասաց Աշոտ Մարտիրոսյանը:
Կոմիտեի նախագահի հավաստմամբ` գործող ատոմակայանը հնարավորություն կունենա շահագործման ժամկետը երկարաձգելու լիցենզիա ստանալ անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի կատարման պայմաններում: Հարցին ի պատասխան, թե կան արդյոք հաշվարկներ, թե որքան ֆինանսական ներդրումներ են հարկավոր այդ միջոցառումների իրականացման համար` Աշոտ Մարտիրոսյանը նշեց. «Մենք ֆինանսական հարցերով չենք զբաղվում, բայց կա համաձայնություն, որ Ռուսաստանի կողմից մոտ 300 միլիոն դոլար վարկ է տրամադրվելու Հայկական ատոմակայանի Õ �ահագործումը նախագծայինից դուրս ժամկետում կատարելու համար»:
Աշոտ Մարտիրոսյանը հավելեց նաև, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու հայտն ընդունելուց հետո, Ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է ուսումնասիրություններ անցկացնելու համար: Բայց թե որքան կտևեն այդ աշխատանքները, դեռ պարզ չէ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչ Գրեգ Ռզենտկովսկին և IRRS առաքելության ղեկավար Հանս Վանները հավաստիացրին, որ իրենք կաջակցեն Հայաստանին ԱԷԿ-ի անվտանգության հարցերի ապահովման գործում՝ հավելելով, որ Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցն արդեն դիտարկում են երկար ժամանակ, և առաքելությունը կօգնի ապահովել երկարաժամկետ անվտանգ շահագործումը:
«Շատ քիչ ժամանակ ունենք, բայց այունամենայնիվ, ժամանակ կա, մենք պետք է որքան հնարավոր է շուտ նախաձեռնենք այդ աշխատանքները»,- ավելացրեց Հանս Վանները:
Հայաստանը հյուրընկալել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման միասնական առաքելությունը (IRRS): Առաքելությունն Հայաստանում իր աշխատանքն սկսել է այս տարվա հունիսի 1-ին ու ավարտել հունիսի 12-ին:
Հայկական ԱԷԿ-ը գործարկվել է 1977-ին: Այն կազմված է երկու էներգաբլոկներից: Առաջին էներգաբլոկը փակվել է 1989 թվականին, իսկ երկրորդի գործունեության ժամկետ է սահմանվել 2016 թվականը: