Քրեական արդարադատության ոլորտի օրենսգքերի համապատասխանեցումը կհանգեցնի հիմնարար փոփոխությունների
SocietyՔրեական արդարադատության ոլորտում իրականացվող հիմնարար բարեփոխումների նպատակն է նաև միասնականացնել ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերըˋ հակասություններից խուսափելու համար հնարավորինս ձերբազատվելով ենթաօրենսդրական ակտերից: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:
Նրա խոսքովˋ ներակյումս ընթանում է քրեական արդարադատության ոլորտը կարգավորող օրենսգքերի նախագծերի համապատասխանեցման գործընթաց, որը կարող է հանգեցնել հիմնարար փոփոխությունների: «Մոտ վեց ամիս է՝ Ազգային ժողովում մանրակրկիտ քննարկվում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որի վերաբերյալ խորհրդարանի կողմից ներկայացվել են շատ առաջարկություններ: Այժմ մենք աշխատում ենք այդ առաջարկությունների ամփոփման և համապատասխանեցման ուղղությամբ»,- ասաց Թաթոյանըˋ հավելելով, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում Քրեական օրենսգրքի Ö ‡ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծերի համապատասխանեցման ուղղությամբ:
«Սա չափազանց կարևոր է: Ուժի մեջ մտնելու դեպքում դրանք կլինեն միմյանց ամենասերտ կապված իրավական ակտերը և հիմնարար փոփոխություններ բերողները»,- հայտնեց նախարարի տեղակալը:
2015 թվականի հունիսի 4-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, հաստատվել է Քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը, որի հիմնարար ուղղություններից են հանցագործության արարքի և այդ արարքը գործած անձի հայեցակարգերի համամասնության պահպանումը, մեղքի պատասխանատվության սկզբունքի փոփոխությունը, ինչպես նաևˋ իրավական որոշակիության և հստակության ապահովումը: Թաթոյանի խոսքովˋ արդեն մշակվել է նաև ՀՀ Քրեակատարողական նոր օրենսգրքի հայեցակարգը:
«Ամբողջությամբ մանսագիտական քննարկում է ընթանում: Այս պահին մենք փորձում ենք այս օրենսդրական նախագծերի մշակման գործընթացը հնարավորինս զերծ պահել գերատեսչական և արտագերատեսչական շահերից»,-վստահեցրեց իրավաբանը:
Իրավանաբանի փոխանցմամբˋ այս օերնսգրքի նախագծում դրված են հիմնարար փոփոխությունների սկզբունքներ, որոնցից են անհատական մոտեցումը պատժի կատարմանը, հանցագործության կանխատեսելիության ապահովումը, կարգապահական տույժի միջոցների կիրառման և դատական բողոքարկման մեխանիզմների հարցերում հստակության ապահովումը, ինչը բաց է թողնված գործող օրենսքրում: