Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


10 պատճառ, ինչու ես տանել չեմ կարողանում Լիլիթ Հովհաննիսյանին

Lifestyle

ordinaricus

 Թող ինձ ներեն Լիլիթ Հովհաննիսյանն ու իր երկրպագուները, բայց ես տանել չեմ կարողանում Լիլիթ Հովհաննիսյան երգչուհու կերպարն ու մատուցած երաժշտությունը և ահա 10 պատճառ, որոնք իմ մեջ ձևավորում են նման խիստ բացասական վերաբերմունք՝ մեր շոու բիզնեսի այս կարկառուն ներկայացուցչի հանդեպ։

1. Կլկլոց ու մելիզմներ

Երբ Լիլիթ Հովհաննիսյանը դեռ Սուպերսթարում էր, նա բավականին հաճելի կատարումներ էր ունենում և ուներ բավականին հաճելի ձայնային տվյալներ։ Սակայն շոու բիզնես մուտք գործելուց հետո, Լիլիթը անտանելի մի սովորություն ձեռք բերեց, որի արդյունքում նրա գրեթե բոլոր երգերից անպակաս են թուրքա-արաբական մելիզմներն ու կլկլոցը, ինչը ազդում է իմ նյարդերի վրա։

2. Վուլգար կերպար

2

 

Լիլիթ Հովհաննիսյանի վերջին տեսահոլովակներում կա մի կայուն ու անփոփոխ բան. նա անպայման հանդես պետք է գա ինչ որ վուլգար կերպարում։ Ու խոսքը նրանում չէ, որ նա իր ոտքերն է ցուցադրում, ի վերջո դրանք գեղեցիկ են, բայց դրան էլ ձև կա։ Լիլիթ Հովհաննիսյանի կերպարները վուլգար են՝ ոչ թե չափազանց կարճ շորերի պատճառով, այլ գեղավարի չափերն անցնելու ու անկշտության պատճառով. լինի դա աֆրո ոճի սանրվածք, թե հանդերձարանում կիսամերկ տղաների հետ միկրոսկոպիկ շորտեր, թե իբր գնչուական ոճ։

3. Շպարի անհավանական քանակ

Նախորդ կետին ի հավելում, կնշեի շատ, անտանելի շատ շպարի կիրառությունը՝ տեսահոլովակներում։ Այնքան քննադատեցին սրա համար, որ ի վերջո սկսեց մեկումեջ նկարներ գցել, որտեղ այդ աստիճան «գաջված» չէ, բայց դե տեսահոլովակներում միևնույն է, շպարն այնքան շատ է, որ թվում է, թե շինանյութի խանութ են թալանել ու ողջ գաջն ու գիպսը կոսմետիկայի տեղ նաղդել են Լիլիթի վրա։

4. Պլագիատ

 

Ոչ ոք, լսո՞ւմ եք, ՈՉ ՈՔ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից, այդքան հաճախ չի բռնվել պլագիատի վրա, որքան դա եղել է Լիլիթ Հովհաննիսյանի պարագայում։ Էլ այդպիսի արտսահմանյան աստղ չմնաց, որից Լիլիթը չթխի շոր, սանրվածք, ոճ, երգ և այլն։ Արդյունքում, մի հատ շիլաշփոթ ոճի ենք ականատես լինում, որտեղ կա ամեն ինչից՝ մի քիչ-մի քիչ. Բեյոնսե, Ջենիֆեր Լոպես, Սիառա և այլն։

5. Վահրամ Պետրոսյան

Այնպես չէր, որ Վահրամ Պետրոսյանը խելքահան էր անում երկրպագուներին, մինչև իր հանրահայտ հարցազրույցը, որտեղ նա սիրային դեֆերամբներ էր ձոնում մուղամին ու ադրբեջանական երաժշտությանը և պնդում էր, որ պորտապարը հայ կանանց արյան մեջ է, բայց այդ հարցազրույցից հետո, Վահրամը դարձավ մեղմ ասած աչքի փուշ ու այդպես էլ մնաց բոլորի համար։ Բոլորի, բացի Լիլիթ Հովհաննիսյանի։ Երևի իրոք պորտապարի պահն է, որ այդքան խորը հոգևոր կապ է ստեղծել։

6. Ինֆանտիլիզմ ու սահմանափակություն

Դուք հավանաբար տեղյակ չեք, բայց Լիլիթ Հովհաննիսյանը հարցազրույցներ տալիս է բացառապես գրավոր տեսքով։ Դրա համար էլ, հեռուստատեսային գրեթե ոչ մի հարցազրույց չես գտնի Լիլիթի, իսկ պատճառը նրանում է, որ Լիլիթը ինքնուրույն չի կարողանում գրեթե ոչ մի հոդաբաշխ ու իմաստալից բան ասի և նրա փոխարեն հարցազրույցների ժամանակ վաղօրոք տրված հարցերին պատասխանում են հատուկ մարդիկ։ Դե ինֆանտիլիզմի մասով էլ՝ գործ ունենք դրա դասական դրսևորման հետ, երբ մարդն արդեն համարյա 30 տարեկան է, բայց իր շարժուձևը, կենսական առաջնահերթությունները և մտածելակերպը էապես չեն տարբերվում 12-13 տարեկան «ղզիկ» ու «թիթիզ» աղջկանինից։

7. Կյանքի խոսք

Ինձ գուցե քննադատեք սրա համար, բայց ես չեմ սիրում աղանդները, իսկ Լիլիթը Հայաստանի ամենավտանգավոր աղանդի՝ Կյանքի Խոսքի կարկառուն ներկայացուցիչներից է, ինչը բնավ չի ավելացնում իմ համակրանքը նրա հանդեպ։

8. Բացարձակ անհանդուրժողականություն քննադատության հանդեպ

Լիլիթ Հովհաննիսյանը պարզապես զուրկ է քննադատությունն ընդունելու ունակությունից և ամեն անգամ արձագանքում է խիստ ցավոտ, երբ իր հասցեին թթու խոսք են ասում, նույնիսկ եթե այդ խոսքը տեղին է։ Դե իսկ ամենակնառու կերպով այս վերաբերմունքը երևում է նրա ֆեյսբուքյան էջում, որտեղ հեռացվում են բոլոր այն մեկնաբանությունները, ովքեր գոնե մեղմ քննադատություն են պարունակում Լիլիթի հասցեին։

9. Նանուլ

Անձամբ ինձ համար, մեր շոու բիզնեսում դժվար է գտնել ավելի նյարդայնացնող երևույթ, քան Նանուլն է։ Քանի դեռ ինձ չեք հոշոտել, ասեմ, որ ես երեխային չեմ մեղադրում ու ոչինչ չունեմ նրա դեմ, բայց այն սարսափելի վանող ու անբնական կերպարը, որի մեջ մատուցում են այս մանկահասակ երեխային, պարզապես անտանելի է և այդ երևույթի պատասխանատվությունը առաջին հերթին Նանուլի ծնողներինն է, իսկ հետո Լիլիթ Հովհաննիսյանը, ում շալակին էլ էս խեղճ երեխային մտցրեցին ասպարեզ։

10. Իր անճաշակությունը՝ ժողովրդի վրա գցելը

Ու վերջապես, վերադառնանք արմատներին։ Պարբերաբար ասվում է, որ Լիլիթ Հովհաննիսյանը երգում է հենց այն, ինչ ժողովուրդը սիրում և գնահատում է, դրա համար էլ պետք չէ պիտակավորել։ Սա շատ ցածր քայլ է՝ սեփական ցածր ճաշակը մատուցել, որպես հանրային պահանջարկը բավարարելուն ուղղված քայլ և շա՜տ մեծ ու կոպիտ ընդհանրացում անելով՝ Լիլիթ Հովհաննիսյանի մի քանի հազար անճաշակ երկրպագուներին մատուցել, որպես «ժողովուրդ»։ Եթե Լիլիթ Հովհաննիսյանի մատուցած երաժշտական աղբն է պահանջված, ապա ինչպե՞ս եղավ, որ օրինակ՝ SOAD-ի համերգին ավելի շատ մարդ կար, քան կլինի երբևիցե՝ Լիլիթի համերգներին։ Նման երաժշտությունը հավանողը կյանքում Լիլիթ Հովհաննսիյանի երգերը չի կարող սիրել և հակառակը։

Այս ամենի ստեղծած համամասնությունն էլ ձեևավորում է իմ բացասական վերաբերմունքը և ստիպում է ինձ ասել, որ ես տանել չեմ կարողանում Լիլիթ Հովհաննիսյանին։

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia