Մեքսիկայի ոստիկանությունը 72 տոննա մարիխուանա է ոչնչացրել
SocietyՄեքսիկայի իշխանությունները մարիխուանա տեսակի թմրանյութի խոշոր պլանտացիա են ոչնչացրել, որը գտնվում է երկրի արևմուտքում՝ Նայարիտ նահանգի Իստլան-դել-Ռիո շրջանում։
Հայտնաբերված բույսերի ընդհանուր քաշը եղել է շուրջ 72 տոննա, գրում է rg.ru-ն։
Ապօրինի պլանտացիայի մասին իրավապահներին հայտնել էր տեղի բնակիչներից մեկը։
Ոստիկանները ժամանելով՝ հայտնաբերել են 1.35 հեկտար ցանքատարածք։
Կայքը հիշեցնում է, որ Մեքսիկայում երբևէ հայտնաբերված ամենախոշոր մարիխուանայի պլանտացիան 120 հեկտար տարածք է ունեցել։ Այն հայտնաբերվել է 2011-ին՝ Ներքին Կալիֆոռնիայում։
Նյութի աղբյուրը