Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


90-ականներին, երբ КВН էինք խաղում, վերարկուներով նստում էինք ցուրտ սենյակում` մոմի լույսի տակ, սոված սցենար էինք գրում. Արմեն Թադևոսյան

Lifestyle

Life.panorama.am-ը գրում է.

Դերասան, սցենարիստ և հաղորդավար Արմեն Թադևոսյանը Life.panorama.am-ին այսյօր պատմեց, որ չնայած հեռուստադիտողի մոտ այն տպավորությունն է, թե «Comments»-ը արձակուրդային շրջանում է, բայց իրականում նա մեծ պատասխանատվությամբ պատրաստվում է հաջորդ՝ նոր եթերաշրջանին, բացի այդ՝ նոր եթերաշրջանում նոր նախագծեր էլ են պատրաստվում:

Այն, որ հայկական հեռուստատեսությունները ամռանը հանգստանում են և այս ընթացքում մեծամասամբ ներկայացվում են նախորդ հաղորդումների կրկնությունները, Արմեն Թադևոսյանի համար նորմալ է, նրա կարծիքով թյուր է այն տեսակետը, թե հեռուստատեսությունները ամռան երեք ամիսները անգործության են մատնված. «Դա ընդունված աշխատելաոճ է, ամռանը հաղորդումները ևս պետք է հանգստանան, որ սեպտեմբերից նոր եթերաշրջանով հանդես գան: Հանգիստը պետք է, այն կենցաղային քմահաճույք չէ»,- նշեց նա:

Արմեն Թադևոսյանը ընդգծեց նաև, որ սեպտեմբերին արդեն 3.5 տարի գործող «Comments»-ը նոր էջերով կներկայանա. «Մեր հեռուստադիտողը օրեցօր ավելանում է, ուստի հենց նրանց համար էլ առաջիկայում «Comments»-ը կհամալրվի նոր էջերով»: Սցենարիստը նկատեց, որ «Comments»-ի «պաշարը» հավաքում է նաև հեռուստադիտողի օգնությամբ. «Ճիշտ է, հիմնականում ես եմ փորձում գտնել այն, ինչ կցուցադրվի եթերում, բայց չեմ կարող չասել նաև, որ հեռուստադիտողը մեծ քանակի նյութեր է ուղղարկում ինձ, մի տեսակ կոլեկտիվ աշխատանք է տարվում հեռուստադիտողի հետ»,- պատմեց նա:

«Comments»-ի մասին խոսելիս Արմենը նշեց. «Այո, արդեն մոտ 3.5 տարի է, ինչ «Comments»-ը եթերում է, բայց մարդիկ լսելով դա կարող են զարմացած ասել՝ «լո՞ւրջ ես ասում, արդեն 3.5 տարի», և ես ուրախանում եմ այդ զարմանքներից, որովհետև դա նշանակում է, որ այն չի հոգնեցրել մարդկանց, իսկ դա մեծ աշխատանքի արդյունքն է: Ես չեմ ասում, որ այս հաղորդումը հասել է իր հաջողության բարձրակետին, ոչ, դեռ աշխատանքներ պետք է տարվեն, այն դեռ ավելի լավը պետք է դառնա, որ մարդկանց այդ կարծիքն էլ պահպանենք: Առհասարկ, ես կարծում եմ, որ որևէ աշխատանքով զբաղվելով պետք է անընդհատ գործես մինչև հասկանաս, որ ասելիք այլևս չունես, այդ ժամանակ պետք է կանգ առնել և նոր ծրագրի մասին մտածել»:

Առաջ ընկնել չսիրելու իր բնավորության պատճառով Արմեն Թադևոսյանը չցանկացավ մանրամասնել առաջիկա նոր նախագծերի մասին, միայն խոստացավ, որ դրանք հետաքրքիր կլինեն:

Արդեն երկար տարիներ լինելով ասպարեզում հումորի փոփոխությունների և այդ առումով ժամանակին համընթաց քայլելու վերաբերյալ հումորիստը նշեց. «Ամեն ժամանակաշրջանում հումորը ունի իր սպեցիֆիկան, իհարկե կան նաև անմահ հումորներ: Մարդը, ով այս ասպարեզում է, պետք է ամեն բան անի, որ հարմարվի տվյալ ժամանակահատվածի հումորին, օրինակ, պետք է հասկանալ, թե ինչի վրա են ավելի շատ մարդիկ ծիծաղում այս պահին, շատ մեծ դեր ունի հումորի ակտուալ լինելը, ես էլ, հաշվի առնելով, որ երկար ժամանկ է, որ կապված եմ հումորի հետ, փորձում եմ ամեն ինչում տեսնել հումարային կողմն ու դա վերածել արտադրանքի. Պետք է անընդհատ առաջ գնաս, հենց կանգ առար, կկորես»:

Ստեղծագործական մեծ փորձ ունեցող հումորիստը այս ասպարեզ հայտնվել ցանկացողներին խորհուրդ է տալիս. «Ես շատ եմ ողջունում նրանց, ովքեր որևէ ոլորտում փորձում են հմտանալ, բայց հումորը մի փոքր դժվար ասպարեզ է և այս ասպարեզում իսկապես ասելիք ունենալու համար խորհուրդ եմ տալիս շատ ընթերցանությամբ զբաղվել: Եթե մարդը փորձում է հումոր անել, նա առաջին հերթին պետք է շատ զարգացած և ինտելեկտով լինի, խոսքս նրանց մասին է, ովքեր ուզում են բարձր մակարդակ ցուցաբերել այս ոլորտում»,- նշեց նա:

Այսօրվա դաշտում առկա հումորի վերաբերյալ Արմեն Թադևոսյանը կարծում է. «Ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բան անել, ընդհանրապես չանելու և փնովելու փոխարեն: Շատ լավ է, որ նստել բողոքելու փոխարեն անում են աշխատանք, համենայն դեպս, փորձում են: Այսօր երիտասարդներին ո՞վ է խանգարում ստեղծել КВН, տիրապետել ռուսերենին և ներկայանալ: Պետք է ցանկություն և էնտուզիազմ, մենք էլ, երբ այս ամենը սկսեցինք, առաջինը կենտրոնացանք էնտուզիզմի վրա, ուրիշ բանի մասին չպետք է մտածել, չպետք է մտածել, թե КВН խաղան, որ վաղը հայտնի լինեն, պետք է հումորով զբաղվել հաճույքի համար, իսկ կյանքը քեզ կտանի այնտեղ, ուր պետք է: 1990-ակններին, երբ մենք КВН էինք խաղում, վերարկուներով նստում էինք ցուրտ սենյակում, մոմի լույսի տակ, սոված սցենար էինք գրում, բայց մենք ստեղծել ենք, նկատի ունեմ, այսօրվա երիտասարդն էլ, ով ասում է, թե շատ խնդիրենր ունի, այդ խնդիրները մենք էլ ենք ունեցել, բայց ստեղծել ենք: Պատճառաբանություններ բռնելը հեշտ է, գործելն է դժվար»:

Հեղինակ ՝ Անուշիկ Մելքոնյան

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients