Ներքին Շորժայի նորահայտ հուշարձանախմբերի գրերը վերծանման կարիք ունեն
SocietyԳեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի նորահայտ հայատառ վավերագրեր պարունակող հուշարձանախմբերը, որոնք հողի տակից հանվել են մոտ 2 տասնամյակ առաջ, ուսումնասիրման եւ վերծանման կարիք ունեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Շորժայի գյուղապետ ԷդիկՄինասյանը, մինչեւ 1988 թվականը Ներքին Շորժայում մի քանի դար ապրած թյուրքալեզու բնակիչ ները ոչ միայն հայերին են ջնջել, այլ նաեւ` հայկական խաչքարերն ու մյուս ձեռակերտ կոթողներն են հողի տակ թաղել, որոնք վերջին երկու տասնամյակի ընթացքում գտնվել ու դուրս են բերվել տեւական անհայտությունից:
«Այժմ Ներքին Շորժայում, հին եկեղեցու ավերակների եւ խորանի վրա կառուցվել է մի նոր եկեղեցի, որիբակում գտնվել եւ տեղադրվել են գեղաքանդակ եւ վավերագիր 4 խաչքարեր: Հիացմունք էառաջացնում նաեւ եկեղեցուց քիչ հեռվում գտնվող քարե հղկված մեծ դուռը: Գյուղի տÕ �րածքում էլգտնվել են խաչքարեր եւ այլ հուշարձանախմբեր: Կարծում եմ, որ մեր հնագիտական միտքը ՆերքինՇորժայում հսկայական գաղտնիքներ ունի բացահայտելու, որոնք դարերով թաղված են եղել, որոշ մասնէլ դեռ թաղված են մնում հողի տակ»,- նշեց համայնքի ղեկավարը:
Ներքին Շորժա գյուղի անունն առաջին անգամ հիշատակվել է միջնադարյան հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սիսական աշխարհի» գրքում` որպես Սյունյաց Աշխարհի Սոթք գավառի հայկական բնակավայրերից մեկը, որը միջին դարերում բռնազավթվել է Հայաստան թափանցած թյուրքալեզու քոչվորների կողմից:
Խոսրով Խլղաթյան