Ծովագյուղի մանկապարտեզը գործում է անվճար
SocietyԳեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մանկապարտեզի սաների ծնողներն արդեն ազատված են ամսական 5 հազար դրամ վարձավճարի պարտավորությունից, որը կատարում էին երեխաներին տրվող սննդի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովագյուղի գյուղապետ ՎահրամԳեւորգյանը, սկսած այս տարվա մայիսից, մանկապարտեզի սաներն արդեն հաճախելու են անվճար հիմունքներով` ազատվելով նաեւ 5 հազար դրամ վարձավճարից:
«Աշխատավարձի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի, մնացած այլ ծախսերը կատարում էգյուղապետարանը: Ավագանու հետ նպատակահարմար գտանք, որ սննդի դիմաց էլ համապատասխանգումար տրամադրվի գյուղապետարանի կողմից, որի համար բավարար միջոցներ գտնված են»,- հավաստեց Վահրամ Գեւորգյանը:
Մանկապարտեզն ունի 130 սան:
Խոսրով Խլղաթյան