Ամեն շաբաթ Երեւանում շաբաթօրյակներ կանցկացվեն
SocietyԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքի վարչական շրջանների ընդհանուր օգտագործման տարածքներում կազմակերպվում են շաբաթօրյակներ: Այս շաբաթ, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների հարակից հատվածների ու այգի-պուրակների, սանմաքրման աշխատանքներ են ծավալվել նաեւ բակային հատվածներում:
Գործընթացն իրականացվել է վարչական շրջանների սանմաքրման եւ կանաչապատման ձեռնարկությունների մարդկանց ուժերով ու տեխնիկայով: Սանմաքրմանն ու բարեկարգմանը միացել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների աշխատակիցները, ովքեր պատշաճ տեսքի են բերել իրենց բուժհաստատությունների բակային տարածքները: Աշխատանքների ընթացքին վարչական շրջաններում հետեւել է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը: Սանմաքրման ընթացքում կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր: