Իրանը թույլ չի տա բացահայտել պետական գաղտնիքները միջուկային կառույցներում. Հասան Ռոհանի
International newsԻրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա օտարերկրյա տերություններին` բացահայտել ազգային գաղտնիքները, որոնք կարող են օգտագործվել ՄԱԳԱՏԷ-ի հետ լրացուցիչ արձանագրության շրջանակներում Իրանի միջուկային կառույցների ստուգման ժամանակ:
«Իրանն, անկասկած, թույլ չի տա, որ իր ազգային գաղտնիքները հայտնվեն արտասահմանցիների ձեռքում հավելյալ արձանագրության միջոցով կամ այլ եղանակներով», - Reuters-ի հաղորդմամբ` ասել է Ռոհանին` խոսելով մեխանիզմների մասին, որոնք թույլ կտան առավել ինտենսիվ կերպով ստուգումներ անցկացնել իրանական միջուկային կառույցներում:
Իրանը 2003-ի դեկտեմբերին Վիեննայում երաշխիքների մասին լրացուցիչ արձանագրություն էր կնքել ՄԱԳԱՏԷ-ի հետ, որը ընդարձակ հնարավորություններ է ընձեռում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակիցների միջուկային գործունեությունը ստուգելու համար: Սակայն Իրանի խորհրդարանը չի նախաստորագրել այդ փաստաթուղթը: