Գեղարքունիքում 47-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
SocietyՀունիսի 13-ին՝ ժամը 13:50-ին, տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ալաշկերտ հյուրանոցի տանիքից:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Կ. Մ.-ի (ծնվ. 1968թ.) ինքնասպանության փորձը: