Որդին հայտնաբերել է մորը մահացած
Society24-ամյա որդին հայտնաբերել է մորը մահացած: NEWS.am-ի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դ. Անհաղթի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 62-ամյա կնոջ դի: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: