ԱՄՆ-ում հայրը իր երիկամը կնվիրաբերի 10-ամյա որդուն
SocietyTert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում երիկամի բնածին հիվանդություն ունեցող տղայի հայր Թոդ Փըրվիսը հանդես կգա որպես նրա դոնոր և կնվիրաբերի իր երիկամներից մեկը՝ որդուն փոխպատվաստելու համար, գրում է usatoday.com-ը։
Լեքսինգտոն քաղաքում բնակվող Բրայս Փըրվիս անունով դեռահասն առողջական խնդիրներ ուներ դեռ 13 տարեկանից։
Երկար ստուգումներից և փորձաքննություններից հետո նրան ախտորոշեցին բնածին նեֆրոտիկ համախտանիշով, որն արտահայտվում է սպիտակուցաճարպային և ջրաաղային փոխանակության խանգարումներով։
«Որդուս երիկամ նվիրաբերելու մասին ես մի վայրկյան անգամ չեմ երկմտել։ Ուրախ եմ, որ որդուս կարող եմ օգնել։ Այն միտքը, որ նա ավելի լավ է զգալու երիկամի փոխպատվաստումից հետո՝ ինձ շատ ոգևորում է»,- ասել է տղայի հայրը։



