Թբիլիսիի անտուն կենդանիների ապաստանը կոչ է արել մարդկանց՝ խնամակալության վերցնել կենդանի մնացած շներին
Societytert.am-ը գրում է.
Թբիլիսիի անտուն կենդանիների ապաստարանի ղեկավար Թամազ Էլիզբարաշվիլին մարդկանց կոչ է արել իրենց խնամակալության տակ առնել ջրհեղեղից հետո կենդանի մնացած շներին, գրում է Georgia Online-ը։
«Ջրհեղեղն ամբողջովին քանդել է ապաստանը։ Փրկվել են մոտ 100 շներ։ Հրատապ կարիք ունենք ապահով վայր գտնելու և նրանց այդտեղ տեղավորելու համար։ Մեզ պետք է ձեր օգնությունը», - Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Թամազ Էլիզբարաշվիլին։
Շների համար նախատեսված ապաստարանը գտնվում է Վակե Սաբուրտալո մայրուղու մոտ, որը շատ այլ փողոցների և տների հետ զուգահեռ հեղեղվել է անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևաջրերով։
Բացի այդ, Թբիլիսիի քաղաքապետարանը կոչ է արել բոլոր ֆիզիկապես ունակ քաղաքացիներին, մասնակցել ջրհեղեղից տուժած քաղաքի վերականգնման աշխատանքերին։
Ինչպես հայտարարել է քաղաքապետ Դավիդ Նարմանիան՝ փրկարարներին օգնել ցանկացող բոլոր անձինք պետք է հավաքվեն Հերոսների հրապարակում և սպասեն հետագա հրահանգներին։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով կենդանաբանական այգուց պաշտոնական տվյալներով փախել է 6 առյուծ, 6 վագր, 7 արջ և 13 գայլ։
Կարդացեք նաև՝ Թբիլիսիում շուրջ 10 կյանք խլած բնական աղետի հասցրած վնասը կգերազանցի մի քանի տասնյակ միլիոն լարին (լուսանկարներ)։