Օքսֆորդի համալսարանի տարածքում վնասվածք ստացած բվի ձագուկի ոտքը դրել են գիպսի մեջ (լուսանկարներ)
Societytert.am-ը գրում է.
Բրիտանիայում ծառից ընկած և թաթը կոտրած բվի ձագուկն այժմ վերականգնվում է, քանի որ նրան տեղափոխել են վայրի կենդանիների անասնաբուժարան, որտեղ նրա թաթը դրել են գիպսի մեջ, գրում է mirror.co.uk-ը։
Նշվում է, որ Օքսֆորդի համալսարանի տարածքում գտնվող ծառը հատել են, դրա վրա տեղակայված է եղել բվի ձագերի բույնը. նրանք ծառահատման ժամանակ ընկել են բնից և վնասել կտուցներն ու թաթերը։
Թռչուններին տեղափոխել են Բուքինգեմշեյրում գտնվող անասնաբուժարան, որտեղ նրանց խնամում են վայրի բնությամբ զբաղվող մասնագետները։
Թիգիվինքլզ անասնաբուժարանի հիմնադիր Լես Սթոքերն ասել է.«Տուժած ձագին մի փոքր օգնություն ցուցաբերելուց հետո նա այժմ լավ է զգում։ Մի փոքր ժամանակ անց նա անպայման կապաքինվի»։


