Համացանցում հայտնվել Է Թբիլիսիում ջրհեղեղից ավերածությունների տեսահամայնապատկերը
SocietyYouTube տեսահոսթինգում հրապարակվել Է տեսահոլովակ, որում թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանված են լույս հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիում ջրհեղեղի առաջացրած ավերածությունները:
Կադրերում երեւում են քանդված ու հեղեղված ճանապարհները, ջրասույզ եղած տները եւ վնասված ենթակառուցվածքները: Նկատելի Է, որ փողոցներում շատ քիչ են ավտոմեքենաներն ու մարդիկ:
Հունիսի 15-ին Վրաստանում Սգո օր է հայտարարված նախօրյակին ժամանակակից Թբիլիսիի պատմության ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղից զոհվածների հիշատակին: Հանրապետության ՆԳ նախարարության նախնական տվյալներով՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել է 12 մարդ, անհետ կորել է 24 բնակիչ: Զոհվածների թվում են Թբիլիսիի կենդանաբանական այգու երեք աշխատակիցներ:
Մի քանի ժամ շարունակված տեղատարափի եւ Վերե գետի վարարման հետեւանքով Թբիլիսիում հեղեղվել են հարյուրից ավելի սեփական տների բակերն ու առաջին հարկերը, մի շարք ստորգետնյա անցումներ ու հրապարակներ, ավտոճանապարհների տեղամասեր, տասնյակ ընտանիքներ մնացել են առանց կացարանի: Քաղաքապետարանի որոշմամբ՝ այդ ընտանիքներին ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցներում եւ քաղաքապետարանի կողմից վարձակալված տներում ու բնակարաններում: Վաքեի շրջանի վարչակազմի աշխատակիցների հայտարարության համաձայն, անօթեւան Է մնացել 266 մարդ: Տուժած բոլոր ընտանիքներ ին փոխհատուցում կվճարվի 10 հազար լարիի (մոտավորապես 4,5 հազար դոլարի) չափով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ «նախնական գնահատումների համաձայն՝ տարերքի պատճառած վնասը կազմել է շուրջ 50 մլն վրացական լարի (23 մլն դոլար)»: Վրաստանի վարչապետի խոսքով՝ առայժմ վաղ է եզրակացություններ անել ջրհեղեղի պատճառների մասին: