Ժասմինի ամուսինը մոլդովական քաղաքի քաղաքապետ է դարձել
SocietyՄոլդովական քաղաքի քաղաքապետ է դարձել ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ժասմինի ամուսինը՝ մոլդովացի գործարար Իլան Շորը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Նա առաջ է անցել մյուս թեկնածուներից՝ ձայների 60 տոկոսով:
Ընտրություններից առաջ գործարարը և քաղաքական գործիչը, տնային կալանքի տակ էր: Նա մեղադրվում է 1 մլրդ դոլար Ռուսաստան տեղափոխելու մեջ: Դատարանը նրան ընտրություններին մասնակցելու հնարավորություն է տվել՝ փոխելով խափանման միջոցը:
Հայտնի է, որ Ժասմինի ամուսինը Dufremol ընկերության գործադիր տնօրենն է, ինչպես նաև հորից ժառանգաբար ստացել է մի քանի այլ ընկերություն: Բացի այդ, նրան է պատկանում «Միլսամի» ֆուտբոլային ակումբը: