Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և Visa-ն ներկայացնում են Visa payWave առանց կոնտակտի վճարումները Հայաստանում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և Visa ընկերությունը հայտարարեցին Հայաստանում Visa payWave քարտերի թողարկման և սպասարկման մեկնարկը: Բանկը այսուհետ առաջարկելու է Visa payWave առանց կոնտակտի ինովացիան քարտային պրոդուկտների շարք. Visa Student, Visa Classic և Visa Gold տեսակի քարտեր: Visa payWave քարտերի միջոցով հնարավոր է վճարումն իրականացնել առանց քարտը սպասարկողին փոխանցելու՝ ուղակի քարտը մոտեցնելով սպասարկման տերմինալին` հաճախորդներին առաջարկելով էլ ավելի հարմար, անվտանգ, հեշտ և արագ վճարումներ կատարելու հնարավորություն: Բացի այդ, մինչև 10,000 ՀՀ դրամի գործարքներ կատարելու դեպքում կարիք չկա ստորագրել անդորագիրը կամ մուտքագրել PIN կոդը:

Отображается файл "1.jpg"

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջին առանց կոնտակտի տերմինալները տեղադրել է «Երևան մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում, որտեղ առևտրի կետերի մեծամասնությունն արդեն իսկ սպասարկում են Visa payWave տեսակի քարտեր: 2015 թվականի ընթացքում բանկը նախատեսում է տեղադրել մոտ 150 առանց կոնտակտի քարտերի սպասարկման տերմինալներ: Առանց կոնտակտի քարտեր սպասարկող առևտրի և սպասարկման կետերի POS տերմինալներն ունեն հետևյալ տարբերանշանը, որը նաև առկա է բոլոր Visa payWave տեսակի քարտերի վրա:

Visa payWave-ն առաջարկում է բազում առավելություններ հաճախորդներին և առևտրի և սպասարկման կետերին՝ ներառյալ արագություն, հարմարավետություն և անվտանգություն: Հաճախորդների արագ սպասարկումը շահավետ է նաև առևտրի և սպասարկման կետերի համար, քանի որ Visa payWave տեխնոլոգիայի կիրառմամբ նվազում են հերթերը և ավելանում է սպասարկված հաճախորդների

Նոր, առանց կոնտանտի քարտերի շնորհանդեսը տեղի ունեցավ «Երևան մոլում», որտեղ հայտատարվեց ակցիա Բանկի բոլոր Visa payWave քարտերի քարտապանների համար: Ս.թ. հունիսի 15-ից օգոստոսի 31-ը Բանկն առաջարկում է 50% cashback Visa payWave քարտերով մինչև 20,000 ՀՀ դրամ իրականացված առաջին վճարային գործառնության դիմաց: Բոլոր Visa Student, Visa Classic և Visa Gold քարտերի քարտապանները կարող են անվճար փոխարինել իրենց գործող Visa քարտերը Visa payWave քարտերով՝ մինչև ս.թ. հունիսի 30-ը ներառյալ: Մանրամասների համար այցելեք www.acba.am:

Отображается файл "2.jpg"

«Դեռևս 2009 թ.-ին Բանկի կողմից թողարկվեցին Հայաստանում առաջին չիպային Visa քարտերը, իսկ այժմ մենք հպարտ ենք ներկայացնել Visa payWave քարտերը՝ վճարային քարտերի տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակը» - ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: «Արագ զարգացող աշխարհում նորամուծությունները կոչված են բարելավելու և դյուրին դարձնելու մարդկանց առօրյան: Ուստի, թողարկելով Visa payWave քարտերը, մեր նպատակն է կրճատել քարտով վճարումներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը: Այս տարի մենք ծրագրում ենք մեծ թվով առանց կոնտակտի քարտերի սպասարկման տերմինալներ տեղադրել Երևանում և շարունակաբար զարգացնելու ենք շուկայի այս սեգմենտը:

Отображается файл "5 Visa payWave.jpg"

Ներկայումս հաճախորդները սովորաբար օգտագործում են քարտերը միջինից բարձր գումարների վճարումներ կատարելու համար, մինչդեռ առօրյա գնումներ կատարելու ժամանակ, երբ վճարվելիք գումարի չափը մեծ չէ, գերակշռում են կանխիկ դրամով վճարումները: Visa payWave-ի նպատակն է փոխել այս մոտեցումը՝ քարտը դարձնելով նախընտրելի առօրյա վճարային գործիք»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Իրինա Կամխաձեն` Visa ընկերության կովկասյան տարածաշրջանի ղեկավարը, իր խոսքում նշեց. «Visa ընկերությունը մշտապես ձգտում է սպառողին առաջարկել վճարումներ իրականացնելու տեխնոլոգիապես ժամանակակից տարբերակներ, ինչպես նաև խթանում է անկանխիկ վճարումների իրականացումը: Մեր փորձը ցույց է տալիս, որ Visa payWave ոչ կոնտակտային վճարումների համակարգը կարող է օգնել, որպեսզի շուկայում անկանխիկ վճարումներն էլ ավելի մեծ տարածում գտնեն, քանի որ այս տեխնոլոգիան հանդիսանում է վճարման նոր եղանակ, որը շատ արագ է, հեշտ և հարմար, որն էլ հաճախորդներին ստիպում է ավելի հաճախ օգտվել Visa payWave քարտերից՝ ի համեմատ ավանդական մագնիսական կամ չիպային համակարգով թողարկված քարտերի: Մենք հուսով ենք, որ Visa payWave-ով քարտային վճարումներ կիրականացվեն մանրածախ առևտրի այնպիսի ոլորտներում, որտեղ դեռ գերակայում է կանխիկ եղանակով վճարումները, օրինակ՝ մինիմարկետներ, հիպերմարկետներ, բենզալցակայաններ, արագ սննդի կետեր, առևտրի կենտրոններ և տաքսի ծառայություններ»:

Visa առանց կոնտակտի քարտեր թողարկելու և վերջիններիս համար սպասարկման ցանց ստեղծելու և զարգացնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ համագործակցում է ֆրանսիական «Oberthur Technologies» և «Ingenico» հանրաճանաչ ընկերությունների հետ: Visa payWave քարտ պատվիրելու համար այցելեք հետևյալ հղումով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասին

Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդի Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը : ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է ավելի քան 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 56-ի: Բանկն ունի 1207 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:

Visa ընկերության մասին

Visa ընկերությունը հանդիսանում է միջազգային վճարային համակարգ, որը ստեղծում է կապ սպառողների, բիզնես ոլորտի, ֆինանսական հաստատությունների և կառավարությունների միջև աշխարհի ավելի քան 200 երկրներում և առաջարկում է իրականացնել էլեկտրոնային արագ, անվտանգ և հուսալի վճարումներ: Ընկերությունը գործարկում է աշխարհի ամենաժամանկակից պրոցեսինգային ցանցերից մեկը`VisaNet-ը, որը թույլ է տալիս մեկ վայրկյանի ընթացքում իրականացնել ավելի քան 56,000 գործառնություն և որն ապահովում է հաճախորդների տվյալնների պաշտպանվածություն, ինչպես նաև հուսալի վճարումներ առևտրի և սպասարկման կետերում: Visa-ն բանկային գործունեությամբ չի զբաղվում, ուստի սպառողներին չի տրամադրում քարտեր, վարկեր և չի սահմանում միջնորդավճարներ: Visa-ի նորամուծությունները, այնուամենայնիվ, թույլ են տալիս ֆինանսական ոլորտի հաստատություններին առաջարկել իրենց հաճախորդներին ընտրության հնարավորություն` վճարել այդ պահին դեբետային քարտով, վճարել նախապես կանխավճարային քարտով կամ վճարել հետո կրեդիտային քարտով1: Մանրամասն տեղեկատվության համար այցելե՛ք corporate.visa.com, www.visa.com.ge,

https:// www.facebook.com/VisaGeorgiaGE:

Միացե՛ք մեզ հետևյալ հղումներով՝

www.acba.am

www.facebook.com/acbacreditagricolebank

www.twitter.com/acbacreditagricolebank

www.youtube.com/acbacreditadricolebank

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri