Սպորտի նախարարը պարգևատրել է «Աշխատանքային ռեզերվներ»-ի նախագահին
SocietyՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արայիկ Մեհրաբյանին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հուշանվերով:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան 60-ամյակի առթիվ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության նախագահ Արայիկ Մեհրաբյանին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հուշանվերով:
Նախարարը շնորհավորել է Արայիկ Մեհրաբյանին հոբելյանի կապակցությամբ, մաղթել նրան աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ և նշել, որ Ա. Մեհրաբյանն իր մասնագիտական փորձառությունը դեռ երկար կծառայացնի` ի նպաստ սպորտի զարգացման: