Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մայր Աթոռի պատվիրակությունը մասնակցել է Ասորի Ուղղափառ Եկեղեցու արարողություններին

Society

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգևոր այրերը հունիսի 14-ին Դամասկոսի Սուրբ Եփրեմ վանքում, մասնակցել են ասորի ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցի և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցու Մյուռոնօրհնության արարողություններին: Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջը, արարողություններին մասնակցել են Մայր Աթոռ Ս. Էջմիaծնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնները փոխանցել է Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդին: 

Քույր Եկեղեցում ցեղասպանության զոհերի ոգեկոչման և Մյուռոնօրհնության արարողությանների առիթով ընթերցվել է նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի պատգամը: «Մեր Եկեղեցու պատվիրակության մասնակցությունը սրբազան այս արարողությանը վկայությունն է մեր քույր Եկեղեցիների և հավատավոր ժողովուրդների հավատքի միության և անսասան եղբայրության՝ խարսխված առաքելահաստատ հավատքի և եկեղեցական դարավոր ավանդության վրա: Մեր Եկեղեցիների ծոցում ծնվել են ինչպես եկեղեցական հայրեր և համաքրիստոնեական սրբեր, այնպես էլ ստեղծվել է ջատագովական և մեկնողական հսկայածավալ ժառանգություն, որոնք առանցքային դեր են ունեցել ուղղափառ դավանանքի պահպանման գործում: Մենք ներկայացնում ենք Եկեղեցիներ և ժողովուրդներ, որոնք կապված են ոչ միայն հավատքի նույնությամբ, այլև՝ պատմության ընթացքում կրած միևնույն ցավով ու տառապանքով, պայքարի միևնույն ոգով և արդարության նույն տենչով: Հայ և ասորի ժողովուրդները կրեցին նաև մարդկության հանդեպ գործված ոճրագործություններից մեծագույնի՝ ցեղասպանության ողջ դաժանությունն ու հետևանքները, սակայն Բարձրյալն Աստծու կամոք անսասան պահեցին իրենց հայրերի հավատքը և Քրիստոսի սիրով զորացած՝ հառնեցին նոր կյանքով»,- ասված է հայրապետական ուղերձում: 

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ Ասորի Ուղղափառ Եկեղեցու Հովվապետի և քույր Եկեղեցիների առաջնորդների մասնակցությանը, ինչպես նաև ցեղասպանությունների դատապարտմանն ու կանխարգելմանն ուղղված Եկեղեցիների ջանքերին` Նորին Սրբությունը նշել է. «Այսօր էլ մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ այն բոլոր զոհերի հիշատակին, ովքեր նահատակվել ու նահատակվում են իրենց հավատքի համար: Միասնական կերպով նաև անդրադառնում և դատապարտում ենք այն անմարդկային գործողությունները, որոնք պատճառ են հ անդիսանում մարդկային կյանքի կորստի: Մեր սուրբ նահատակների արյան կանչը առավել զորացնում է մեզ՝ համատեղ պայքարելու մարդկության հանդեպ գործվող ոճրագործությունների դատապարտման և արդարության հաստատման համար»: 

Խոսելով Մերձավոր Արևելքի երկրներում շարունակվող պատերազմի ու հալածանքների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է. «Այդ ողբերգական իրադարձությունների հետևանքներն անմիջականորեն զգում եք դուք՝ կենաց և մահու պայքար մղելով արդարության ու խաղաղության համար: …Ձեզ հետ միասին Մենք դատապարտում ենք բոլոր ժողովուրդների հանդեպ իրականցված ջարդերն ու կոտորածները: Հայցում ենք Երկնավորից, որպեսզի շուտափույթ կերպով խաղաղությունը վերահաստատվի Սիրիայում և աշխարհի մյուս հատվածներում»:

Նորին Սրբությունն ընդգծել է նաև, որ այս տարի Հայ և Ասորի Եկեղեցիներում կատարվող մյուռոնօրհնությունը կոչ և հրավեր է ժողովուրդներին՝ մնալու սրբության շնորհի մեջ, մերժելու չարը և կյանքում պահպանելու Տիրոջ Ավետարանի լույսը: 

«Մյուռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով և ընթանալու Նրա հետ, քանզի Սուրբ Մյուռոնով ի Քրիստոս մկրտված՝ Քրիստոսով հանդերձավորվեցինք (հմմտ. Գաղ. Գ 27): Տիրոջ հետ, տերունապարգև սիրով միայն պիտի գերակայեն մեր կյանքում բարությունն ու արդարությունը, մեր սրտերում անսասան մնա մեր հայրերի սուրբ հավատքը և մեր ուղին լինի բազմարդյուն ու բարեհույս», - նշել է Ամենայն Հայոց Հովվապետը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live