Կախա Կալաձեն ակտիվորեն մասնակցում է Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին (լուսանկարներ)
LifestyleՎրաստանի մայրաքաղաքը ցնցվեց սարսափելի ջրհեղեղից, որն արդեն խլել է 12 մարդու կյանք, կենդանաբանական այգուց փախած կենդանիների գնդակահարման պատճառ է դարձել և 23 միլիոն դոլարի վնաս հասցրել։
Տարերքի վնասների վերացման գործում ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նաև երկրի փոխվարչապետ, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն։
Նա նաև հանդես է եկել լեգենդար Կիևի «Դինամոյի», իտալական «Միլանի» և «Ջենոայի» ֆուտբոլային թիմերի կազմում՝ որպես պաշտպան։ 2001-2003 թթ. և 2006 թ.–ին ճանաչվել է Վրաստանի լավագույն ֆուտբոլիստ։
Հունիսի 15–ը Վրաստանում սգո օր է հայտարարված։


