Նոր մանրամասներ Սևանի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից
SocietyShamshyan.com-ը գրում է.
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանի կողմից հարուցված քր.գործի շրջանակներում պարզվել է երեկ՝ հունիսի 14-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և Volkswagen Touareg-ի վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Volkswagen Touareg-ը վարել է Արարատի մարզի Այնթափ գյուղի Ժանյակագործների նոր թաղամասի բնակիչ, 25-ամյա Սարգիս Շահինյանը, ով իր ավտոմեքենայով բախվել է Հակոբ Մելքումյանի անվամբ հաշվառված Opel Astra մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող անձանցից Երևան քաղաքի Օրբելի փողոցի բնակչուհի, 20-ամյա Թամարա Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչներ, 24-ամյա Էդուարդ Հովհաննիսյանը, 24-ամյա Ալեքսանդր Թումասյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 23-ամյա Ռազմիկ Սարգսյանը, Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 24-ամյա Էդուարդ Ստարաստովան և Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Մոնիկա Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղից Ռ. Սարգսյանը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, Է. Ստարաստովան՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Մ. Մարտիրոսյանը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ այստեղ: