Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» համերգաշարի հաջորդ կանգառը Գյումրին էր
CultureՀայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» խորագիրը կրող համերգաշարի հաջորդ կանգառը հունիսի 15-ին հարազատ ծննդվայրն էր: Ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված Երևան-Ստամբուլ ուխտագնացությունը գերազանց հնարավորություն է սիրված երաժշտի երկրպագուների համար ծանոթանալու հոգևոր երաժշտության համասյանական ձեռագրին: «Լոյս ի լուսոյ» համերգային ծրագիրը, որին միացել է նաÖ ‡ Երևանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, շատերի համար անակնկալ էր: Ներկայացվեցին բացառապես հոգևոր երգեր՝ հատվածներ պատարագից, Կոմիտաս, Երկմալյան, Նարեկացի, Մաշտոց, բայց բոլորը Տիգրան Համասյանի մեկնաբանությամբ: «Երկար ժամանակ է լսում եմ հոգևոր երաժշտություն: Կարելի է ասել, ժողովրդական երաժշտության հետ եմ «հայտնագործել», որ մենք ունենք հզոր հոգևոր երաժշտություն: 13-14 տարեկանից ի վեր լսում եմ ու անընդհատ իմ մտքին մի բան կար՝ ուզում էի մի բան անել այդ մեղեդիÕ �երի հետ, բայց երկար տարիներ չէի հանդգնում, քանի որ շատ խորը նյութ է ու շատ խորանալ է պահանջում, որ հասկանաս` ինչ է կարելի անել այդ երաժշտության հետ»,-համերգից հետո «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշեց երաժիշտը՝ փաստելով, որ միայն 2 տարի առաջ է հասունացել այն, ինչը ստիպեց կատարել այս համերգշարի առաջին քայլերը:
«Երկու տարի առաջ լրջորեն սովորեցի նախ խազերը, որը շարունակում եմ դեռ սովորել, հետո պարզապես երգեցի մեղեդիները: Դժվար է՝ հարմոնիայի, իմպրովիզացիայի և երգչախմբի համադրումը, բավական բարդ է: Համերգային ծրագիրը ընթացքում փոփոխվել է՝ սկզբում մտածում էի, որ միայն Մաշտոց պետք է լինի, հետո մտածում էի միայն Նարեկացու մասին, փոփոխություններ շատ եղան մինչև ստացվեց արդյունքը»,-նշեց Տիգրան Համասյանը: Խոսելով ուխտագնացության նպատակի մասին Տիգրանը նշեց, որ ամեն մարդ պետք է անի այն, ինչ կարող է:
Գյումրիի համերգն ուխտագնացության երրորդ կանգառն էր, հաջորդը Թբիլիսին է, ապա` Ստամբուլը: Երկու համերգ նախատեսված է Թբիլիսիում և 7 համերգ` Թուրքիայում: «Գյումրին իմ ծննդավայրն է, իմ քաղաքն է: Ամեն անգամ Գյումրիում համերգները տարբեր են լինում, բայց ամեն ագամ ոգեշնչվում եմ»,- վերջում անկեղծացավ Տիգրան Համասյանը:
Համասյանը մեկ անակնկալ ևս ունի՝ համերգային ծրագիրը՝ ձայնասկավառակի տեսքով պատրաստ կլինի սեպտեմբերի սկզբին:
Արմենուհի Մխոյան