Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել իրավապահներին
SocietyՀՀ ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների շնորհիվ մի խումբ քաղաքացիներ ինքնակամ հանձնել են զենք-զինամթերք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շ նորհիվ՝ 1968 թ. ծնված Արսեն Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 195 փամփուշտ, 12 պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ պահունակ, պայթուցիչի 2 բռնակ:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1974 թ. ծնված Արմեն Խ.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 31, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 25 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ և «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Վաչագան Բ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի գնդացրի` 77, 5.45 մմ տրամաչափի 79 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 29 փամփուշտ: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1976 թ. ծնված Հարությ ուն Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: