Հալեպում հզոր պայթյուններից ավելի քան 100 տուժածների թվում հայեր չկան
SocietyՀայաշատ Հալեպը նախօրեին ծանր ու ճնշող իրավիճակում էր հայտնվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը` ավելացնելով, որ առավոտյան ժամը 11-ից մինչև երեկո, նաև ողջ գիշերվա ընթացքում քաղաքը ցնցվել է ռումբերի, պայթյունների ձայներից:
«Շուրջ 25 զոհեր են արձանագրվել և ավելի քան 100 վիրավորներ, որոնց թվում, բարեբախտաբար, հայեր չկան»,- նշեց Ռեիսյանը` հավելելով, որ տուժածների թվում երեխաներ են եղել, ովքեր Սեբիլի թաղամասի մզկիթում հաճախում էին կրոնական դասընթացների, և ռումբերի պայթյունները համընկել են երեխաներին մզկիթից տուն տանելու ժամի հետ:
Նա նաև տեղեկացրեց, որ ռումբեր են ընկել Սեբիլի, Աշրաֆիե, Սըրյան, նաև Ազիզիե թաղամասերում: Սեբիլի, Աշրաֆիեի թաղամասերում քիչ թվով հայեր են բնակվում, հայերն ավելի շատ են Սըրյան թաղամասում: Խոսնակի խոսքով` երեկվանից հոսանքի ընդհանուր անջատում է եղել քաղաքում:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս