Բակո Սահակյանը Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել
SocietyԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին դաշտային պայմաններում անց է կացրել արտագնա խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացքին: Ինչպես տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախախար Անդրանիկ Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, շրջվարչակազմերի ղեկավարներ եւ այլ պատասխանատուներ:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին՝ նշելով, որ անհրաժեշտ է շարունակել համակարգված աշխատանքը՝ բերքահավաքի անկորուստ կազմակերպման ուղղությամբ: