Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

Society

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև թիվ 36 և 28 գրադարաններ, հետևել իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում: Հիմնանորոգվող գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց շնորհակալությունն են հայտնել մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ նկատելով, որ ընթերցասեր հասարակության համար հարմարավետ պայմանների ապահովման արդյունքում զգալիորեն ավելանում է գրադարանի այցելուների թիվը: Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ հիմնանորոգման արդյունքում այս գրադարաններում ևս ստեղծվող իսկապես հարմարավետ պայմանները շատ լուրջ խթան կհանդիսանան նոր ընթերցասերներ ներգրավելու համար: Բացի այդ, առանձնակի կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ կլուծվի այս գրադարաններում առկա շուրջ 57450 կտոր գրականության պահպանման խնդիրը:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը հետևել է նաև թիվ 25 մանկապարտեզում իրականացվող աշխատանքների ընթացքին: Տարեկան ծրագրի շրջանակում այս նախակրթարանում ևս փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Առանձնակի կարևորելով աշխատանքների իրականացումը՝ մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցները նշել են, որ նախակրթարանը երբևէ նորոգման չէր ենթարկվել, ինչի անհրաժեշտությունը շատ էր զգացվում: Նրանք նաև մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության  համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված  ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների պայմանների բարելավմանն ուղղված ծրագիրը լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր մանկապարտեզներում:

«Հանրակրթության ոլորտը մշտապես եղել և լինելու է մեր առանձնակի ուշադրության կենտրոնում, ու հատկապես վերջին տարիներին մայրաքաղաքի զարգացման ծրագրերում մենք ներառում ենք ոլորտի բոլոր այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում ու, ըստ այդմ, հետզհետե կարգավորում ենք դրանք: Դեռ 2011 թվականին մասնավորապես մանկապարտեզներում մենք ամբողջովին լուծեցինք ջեռուցման խնդիրը, ինչն իսկապես առաջնահերթություն էր՝ հատկապես հաշվի առնելով, որ մանկապարտեզներն անվճար դարձնելուց հետո յուրաքանչյուր տարի շուրջ 30000 երեխաներ են հաճախում նախակրթարաններ: Անշուշտ, ջեռուցումը միակ խնդիրը չէր, որ առկա էր մանկապարտեզներում: Կուտակվել էին տասնամյակներ շարունակ լուծում պահանջող այլ խնդիրներ ևս, և մենք ձեռնամուխ եղանք դրանց հետզհետե լուծմանը: Ոլորտի պատասխանատուների կողմից որպես առաջնահերթություն մատնանշվում էր նաև մանկապարտեզների վերանորոգման անհրաժեշտությունը, ինչը ներառվեց մայրաքաղաքի զարգացման ծրագրերում, և այսօր կարող ենք փաստել, որ այդ ուղղությամբ իսկապես մեծ աշխատանք է կատարվել վերջին չորս տարիների ընթացքում: Արդեն շուրջ 100 մանկապարտեզներում իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, ևս 31-ում էլ նախատեսել ենք այս տարի»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մանկապարտեզների վերանորոգմանը զուգահեռ՝ վերջին տարիներին զգալի աշխատանքներ են տարվում նաև նախակրթարանների գույքի թարմացման ու համալրման ուղղությամբ: Երևանի քաղաքապետը վստահեցրել է, որ այս աշխատանքները ևս լինելու են շարունակական:

«Վերջին երեք տարիներին մենք այդ ուղղությամբ ևս աննախադեպ ծրագիր իրականացրինք, որի արդյունքում մեր մանկապարտեզները համալրվեցին ավելի քան 32 հազար միավոր գույքով, այդ թվում՝ սեղաններ, աթոռներ, մահճակալներ, պահարաններ: Բացի այդ, մանկապարտեզներն ապահովվեցին նաև անհրաժեշտ խոհանոցային տեխնիկայով և պարագաներով, ինչը նույնպես աննախադեպ էր, հատկապես հաշվի առնելով, որ դրանք հիմնականում նորերով չէին փոխարինվել տասնամյակներ շարունակ: Մանկապարտեզների գույքի համալրումը լինելու է շարունակական: Այս տարի ևս 3300 միավորով համալրում կկատարվի»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

  

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live