Yerevan, 21.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կոմայգու «զգեստափոխված» տղաների գիշերային կյանքի մի դրվագ․ դեպքը կատարվել է այգում, գիշերվա ժամը 4-5-ի սահմաններում

Blog

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Արթուր Ա.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Արթուրը մեղադրվում է տուժող Տիգրան Պ.-ի որովայնի շրջանին կտրող-ծակող գործիքով հարվածելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը կատարվել է Կոմայգում, գիշերվա ժամը 4-5-ի սահմաններում:

Արթուր Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչում, նա պնդում է, որ տուժողին ինքը չի դանակահարել, ծանր վնաս չի պատճառել:

Դատարանում տուժողը «չի ճանաչել» ամբաստանյալ Արթուրին՝ որպես իրեն ծանր մարմնական վնասվածք պատճառողի: Նկարագրել է, որ իրեն հարվածողը ավելի կարճահասակ է եղել՝ իր հիշելով:

Նախաքննական ցուցմունքում տուժողն ասել է, թե իրեն առաջին օգնությունը Կոմայգում ցույց է տվել մի աղջիկ: Բայց ավելի ուշ ինքն իմացել է, որ դա աղջկա շորերով տղա է եղել…

Կոնկրետ Արթուրի անունը տվել, նրա դեմ ցուցմունքներ են տվել դեպքի պահին դեպքի վայրում եղած վկաներ, ովքեր առերես հարցաքննությամբ պնդել են իրենց ցուցմունքները: Նրանք ծանոթ են եղել Արթուրին, հայտնել են, թե վիճաբանություն է եղել Կոմայգում: Արթուր Ա.-ն եղել է ագրեսիվ, նա հարվածել է տուժողի որովայնին…

Ընդ որում՝ այս վկաներից մեկը նախաքննության ժամանակ Արթուր Ա.-ի շահերի պաշտպանին ասել է, թե ինքը Կոմայգում է աշխատում: Պաշտպանը, անմիջապես չկողմնորոշվելով, հարցրել է. «Ի՞նչ եք աշխատում, հաստիքո՞վ աշխատող եք»: Այս հարցերը հնչեցնելուց  հետո է պաշտպանը հասկացել, որ վկան՝ Ք.-ն, Կոմայգու գիշերային այն «աշխատողներից է», ովքեր «աշխատավայր» են ներկայանում զգեստափոխված…

Հիշյալ վկաներն այդպես էլ դատարան չներկայացան, բերման ենթարկելու որոշումները չկատարվեցին, դատարանում հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները:

Այդ հրապարակման ընթացքում Արթուրը անսպասելիորեն հայտարարեց, թե չի կարող նստել դատական նիստի դահլիճում, նյարդայնանում է: Պարզվեց, որ Արթուրին նյարդայնացնում էր ոչ թե դատական նիստի ընթացքը, ոչ թե հրապարակվող ցուցմունքը, այլ… իր մայրիկի ներկայությունը:

Արթուրի մայրը հեռացավ դատարանի դահլիճից՝ ասելով՝ «Սրանց պիտի հեռացնեք, ոչ թե ինձ»՝ նկատի ունենալով դահլիճում ներկա աչքաբաց աղջիկներին, ովքեր աչքունքով հաղորդակցվում էին ամբաստանյալի հետ, զայրացնում նրա մայրիկին ու մոր՝ որդուն սաստելու ժեստային փորձերն էին հունից հանել ամբաստանյալ Արթուրին: Ըստ մայրիկի՝ որդու գիշերային «արկածների» ու անընդմեջ դատվելու պատճառը վատ շրջապատն էր երևի, որից ինքը որդուն հեռու պահել չէր կարողացել:

Կոմայգու գիշերային կյանքի նկատմամբ Արթուրի «հետաքրքրությունը» կարելի է «հետևողական» անվանել, քանի որ մեկ անգամ արդեն Կոմայգում կատարած հանցավոր արարքների համար նա դատապարտվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 20-ի դատավճռով:

Ըստ այդ դատական ակտի՝ 2013 թվականի ապրիլի 9-ին, դարձյալ գիշերվա ժամը 4-ին Արթուր Ա.-ն Երևանի Մաշտոցի պողոտայի ու Խորենացու փողոցի խաչմերուկում, Կոմայգու մոտ աղմկել է ընկերախմբում, հայհոյանքներ է տվել: Կոմայգու պահակը դիտողություն է արել: Արթուրը վիճաբանել է պահակի հետ, բռունցքով մեկ հարված է հասցրել նրա ծնոտին, պահակը վայր է ընկել ու գլխի շրջանում ստացել ծանր մարմնական վնասվածք: Նույն դեպքի շրջանակներում Արթուրը նաև ծեծի է ենթարկել մեկ այլ քաղաքացու:

Անզգուշությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու, մյուս տուժողին էլ ծեծելու համար Արթուրն իրեն մեղավոր է ճանաչել, գործը քննվել է արագացված ընթացակարգով: Գործի քննության ընթացքում մահացել է Կոմայգու պահակը, ով ծանր վնասվածք էր ստացել գլխի շրջանում:

Արթուր Ա.-ն դատապարտվել է 150 հազար դրամ տուգանքի: Հաշվի է առնվել, որ Արթուրը գործի քննության ընթացքում՝ 2013 թվականի ապրիլի 18-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 26-ը՝ 6 ամիս 8 օր գտնվել է կալանքի տակ: Օրենքի համապատասխան հոդվածի կիրառմամբ՝ դատարանը Արթուր Ա.-ին ազատել է տուգանքի ձևով նշանակված պատժից:

Արթուրը մինչև Կոմայգու գործով մեղադրվելն ու դատապարտվելը, երկու անգամ էլ՝ սկսած 16 տարեկանից, դատապարտվել էր՝ 2007 և 2011 թվականներին:

Իսկ Կոմայգում կատարած հանցավոր արարքների համար դատապարտումից, պատժից ազատումից հետո նա, մինչև Կոմայգու երկրորդ գործով մեղադրվելը, մի անգամ էլ դատվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Խմբի կազմում կատարած գողության փորձի համար Արթուր Ա.-ն 2015 թվականի մարտի 18-ի դատավճռով դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Խմբակային այս գործի քննության ընթացքում բացահայտվել է Կոմայգում կատարված  հանցագործությունը, տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար մեղադրվել է Արթուր Ա.-ն, 2014 թվականի սեպտեմբերի 19-ից նա առնվել է արգելանքի տակ:

Հիմա Արթուրը դատվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Կոմայգում գիշերով տուժող Տիգրան Պ.-ի առողջությանը ծանր վնաս հասցնելու՝ որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածք պատճառելու համար, իսկ վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է գտնվում Արթուրի շահերի պաշտպանի բողոքը գողության փորձի գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի դեմ…

Դատաիրավական համակարգում միանգամից երկու գործով դատվող Արթուրը վատառողջ է, նրա ձախ երիկամը հեռացված է, ինքն էլ նյարդերի հետ կապված խնդիրներ ունի, քանի որ նույնիսկ մայրիկի ներկայությունը դատարանի դահլիճում նրան կարող է հունից հանել ու միանգամից բորբոքվելու, դատական նիստն ընդհատելու պատճառ հանդիսանալ:

Դատարանը Արթուրի դեմ ցուցմունք տված վկաների ցուցմունքների հրապարակումից հետո պետք է հարցաքններ ևս մի վկայի, ում նկատմամբ բերման որոշում էր կայացվել, այդ վկան տնից դուրս էր եկել՝ ասելով, թե գնում է դատարան, բայց այդպես էլ դատարան չներկայացավ:

Դատարանը ևս մեկ անգամ որոշեց այդ վկային բերման ենթարկել ու հարցաքննել հաջորդ դատական նիստին:

Ամբաստանյալ Արթուր Ա.-ն էլ հրապարակված ցուցմունքների վերաբերյալ հնարավոր է հայտարարություն անի կամ լրացուցիչ ցուցմունք տա, եթե ելույթ ունենալու ցանկությունը պահպանի մինչև հաջորդ նիստը:

Աղբյուր՝ Blognews.am

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia