Հունիսի 1-ից 7-ը ՃՈ-ն կազմվել է 6714 վարչական իրավախախտման արձանագրություն
SocietyՀունիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանությունը իրականացրել է ուժեղացված ծառայություն: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ Կազմվել է 6714 վարչական իրավախախտման արձանագրություն, որից 51-ը մեքենան ոչ սթափ վիճակում վարելու, 464-ը արագության գերազանցման, 430-ը՝ անվտանգության գոտիներն առանց ամրակցելու մեքենան վարելու և այլ խախտումների համար:
53 տրասնպորտային միջոց բերման է ենթարկվել հատուկ պահպանվող տարածք: