Արմավիրում սուր աղիքային ինֆեկցիայից չորսամյա աղջիկ է մահացել
SocietyԱրմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք հունիսի 16-ի ցերեկն ընդունվել է Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա՝ նախնական ախտորոշմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմուք՝ մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել։
Ռեանիմոբիլով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվում նույն ախտանշաններով, ծանր վիճակում գտնվող փոքրիկ տղա` Նորապատ գյուղից։
Մոտ երկու ժամ առաջ Արմավիր քաղաքի նույն ընտանիքի երկու երեխա (տարբեր մանկապարտեզների սաներ) ևս ընդունվել են տեղի ինֆեկցիոն բաժանմունք։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է թեթև։
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Արմավիրի մարզ են մեկնել նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, մանկական ռեանիմատոլոգներ: Վարակի աղբյուրը պարզաբանելու, կանխարգելիÕ ¹ ու հակահամաճարակային աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղում աշխատում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը։ Արմավիր է մեկնել նաև ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը:
Աշխատանքներում ընդգրկվել են նաև «Արաբկիր» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների մասնագետները:
Երևանի բժշկական կենտրոններում օպերատիվ աշխատանքները համակարգում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը: Իրավիճակը հսկողության տակ է: