Եվգենի Բիբինը չի ներկայացել ՀԾԿՀ-ի նիստին
SocietyՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսեց նիստը, որի ընթացքում քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը:ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավարությամբ հաստատվեց նիստի օրակարգը, որում ներառված է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը:
Նիստին մասնակցում են էլեկտրաէներգիա արտադրող կայանների ղեկավարները, սակայն ներկա չէ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը: Ռոբերտ Նազարյանը նիստի մասնակիցներին հայտնեց, որ Բիբինն ավելի վաղ նամակ է ուղարկել և նշել, որ չի կարող մասնակցել նիստին:
ՀԾԿՀ-ի նիստին մասնակցում են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, Ազգային ժողովի ներկայացուցիչներ և լրատվամիջոցներ: Հանձնաժողովի մուտքի մոտ հավաքված են ցուցարարներ, ովքեր պահանջում են չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:
Հիշեցնենք, որ«Հայաստանիէլեկտրականցանցեր» ընկերությունըդիմելէրՀանրայինծառայություններըկարգավորողհանձնաժողով՝հոսանքիսակագինըբաձրացնելուհամար: ՀԷՑ-նառաջարկումէ 1 կՎտ-իսակագինըբարձրացնելմինչեւ 58 եւ 48 դրամ՝ (17 դրամով)գիշերվաևցերեկվահամար: Հանրայինծառայությունները կարգավորողհանձնաժողովնիրուսումնասիրություններիարդյունքնումհիմնավորհամարեց 6.93 դրամովթանկացումը: