Ռոբերտ Նազարյանը վրդովմունք հայտնեց ՀԷՑ-ի տնօրենի պահվածքից
SocietyՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը փորձեց հանձնաժողովից տեղեկանալ, թե ինչպես է ստացվել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկնակի թանկ է վաճառում արտադրող կայաններից գնված էլեկտրաէներգիան և դեռ բողոքում է շահույթի կրճատումից:
«ՀԷՑ-ը արտադրող կայաններից էլեկտրաէներգիա է գնում շուրջ 21 դրամով, իսկ սպառողների վրա վաճառում է ավելի քան 42 դրամով: Եվ սրանով չբավարարվելով՝ փորձում է կրկին բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ես ուզում եմ այս հարցի պատասխանը լսել բախշխչ ցանցերի տնօրեն Եվգենի Բիբինից, բայց նա չի ներկայացել և արհամարհել է մեզ»,- ասաց Մարգարյանը:
Արձագանքելով պատգամավորի դիտարկմանը՝ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց՝ «Մենք էլ ենք վիրավորված» և ավելացրեց. «Չեմ կարծում, որ նա ճիշտ ձև է ընտրել: Առաջին անգամ է, որ ընկեությունը 17 դրամի հայտ է ներկայացնում հանձնաժողովին, սակայն չի ներկայանում հայտի քննարկմանը»:
Նազարյանը նաև հայտնեց, որ ՀԾԿՀ-ը հունիսի 16-ի երեկոյան «Հայաստանի էլեկտրական ցանցերից» ստացել է գրություն, որտեղ իրենց մեղադրել են ոչ ճիշտ հաշվարկների և սակագնի կառուցվածքում մի շարք թվեր չներառելու մեջ: