Երևանաբնակ 425 երեխաներ կմեկնեն մարզաառողջարանային ճամբարներ
SocietyՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաներ հունիսի 19-ից իրենց ամառային հանգիստը կանցկացնեն մարզաառողջարանային ճամբարներում:
Ինչպես փոխանցեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապե րի վարչությունից, առաջին հերթափոխով մինչև հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա: Ավտոբուսները ճամբարներ կուղևորվեն վարչական շրջանների աշխատակազմերի վարչական շենքերի հարակից տարածքից` հունիսի 19-ին՝ առավոտյան ժամը 09:00-ին: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը կապահովվի Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ: