Դեսպան Սահակյանն այցելել է Նազարբաևի անվան Պաշտպանության ազգային համալսարան
SocietyՂազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանն այցելել է Աստանայի` Նազարբաևի անվան Պաշտպանության ազգային համալսարան՝ ընթացիկ տարվա շրջանավարտներին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ղազախստանի բարձրաստիճան զինվորականների հետ դեսպան Սահակյանը ն երկա է գտնվել համալսարանի շրջանավարտների տողանին, որն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովը: Այնուհետեւ տեղի է ունեցել վկայականների հանձնման արարողությունը, որի ժամանակ դեսպանը մագիստրատուրայի ավարտման մասին հավաստող վկայական է հանձնել ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ Կարեն Ֆրանգուլյանին: