Սարուխան գյուղում պահպանվում է ֆիդայի Հովհաննես Ավետիսյանի լուսանկարը
SocietyԱնդրանիկ զորավարի բազմաթիվ լուսանկարներից մեկը բացառիկ է այն իմաստով, որ նկարի լուսանցքում նշված է ու ցույց տրված բոլոր նրանց անունները, ովքեր կան լուսանկարում, այդ թվում՝ Սարուխան գյուղի բնակիչ Հովհաննես Ավետիսյանինը: Ինչպես տեղեկացրեց Սարուխան գյուղի բնակիչ, ազգագրագետ ԽաչիկԵնգիբարյանն, այդ լուսանկարը, որը տպագրված է Կ.Մկրտչյանի, Վ.Հարությունյանի եւ Ս. Միրզոյանի կողմից հեղինակած եւ 1990 թվականին Երեւանում հրատարակած «Զորավար Անդրանիկ» գրքույկի 15-րդ էջում, եվս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ Հովհաննես Ավետիսյանն իրոք եղել է ֆիդայական շարժման մեջ:
Լուսանկարվածները տասներեքն են` ֆիդայական շարժման ճանաչված ընտրախավը՝ Առաքել, Սեպուհ, Սամսոն, Մուրատ, Մալխաս եւ այլոք: Այդ շարքի մեջ է նաեւ Հովհաննես Ավետիսյանը: Նրանց ընտանիքը գաղթել է Արեւմտյան Հայաստանի Զանգիզոր գյուղից: 1895 թվականին նա գրկանոցի երեխա էր: Մայրը՝ Դիլբարը, զրկանքներ կրելով, փրկել է փոքրիկ Հովհաննեսին եւ քրոջը՝ Անուշին: Նրա հետ փրկվել էին նաեւ հորեղբոր զավակները՝ Ավետիսը եւ Գեւորգը, բոլորն էլ՝ անչափահաս: Գաղթի ճանապարհին ընտանիքի բոլոր տղամարդիկ սպանվել են:
Աչքաբաց Հովհաննեսը մեծացել էր, եւ արդեն հասել էր դարավոր թշնամու հետ հաշիվներ մաքրելու ժամանակը: 1912 թվականին Բուլղարիայի աշխարհազորայինների հետ կազմավորվեց 275 հայ կամավորներից բաղկացած վաշտը: Նրանց ոչ ոք չէր պարտադրում գնալ արյունոտ խնջույքի, բայց Անդրանիկ զորավարի վաշտը հպարտորեն քայլում էր՝ ծածանելով դրոշը: Հետագայի հիշատակությունները բացակայում են, եւ Հովհաննեսին տեսնում ենք բազմաթիվ լուսանկարների մեջ՝ երբեմն նմանեցնելով կամ նմանություն գտնելով, երբեմն զինվորների, Անդրանիկի հարվածող զորամասի հրամանատարների շարքում, &n bsp;թերթի հոդվածին կից լուսանկարում, սպայակույտի անդամների մեջ, Գորիսի զինվորական խորհրդի անդամների հետ, Գեւորգ Ե կաթողիկոսի կողմից հայ կամավորականներին օրհնելիս, առաջին կամավորական գնդի հրամանատարների լուսանկարում /1922թ./, Անդրանիկի հարսանյաց հանդիսությանը /1922թ./:
Ըստ Անդրանիկ զորավարի տուն- թանգարանի տնօրեն Խաչիկ Բեգլարյանի՝ կամավորների համար ցուցակներ չեն կազմվել ու պահպանվել, միայն կցկտուր անուններ են նշվում ոչ նշանավոր դեպքերի համար: «Բեգլարյանի արխիվայինցուցակներում միայն մի անուն էր պահպանված՝ Օհաննես Ավետիսյան-Պրուսա, Պիտփս, այլ Հովհաննես չհաջողվեցտեսնել փնտրած ցուցակում: Բայց մի բան հայտնի է, որ Հովհաննեսի անունը կապված է Անդրանիկ զորավարի գործունեության հետ: Սարուխանցու բազուկը կռվել է ազգի ազատության, սիրո ու հավատի համար: Նրատարիների անհայտությունից լուսավոր մի շող է նոր միայն հասել մեզ»,- նշեց Խաչիկ Ենգիբարյանը:
Հովհաննես Ավետիսյանի նկարը սրբորեն պահպանվում է Սարուխանում, նրա հորեղբոր որդու` Ավետիս Ավետիսյանի տանը: Նրա կյանքի հետագա ճակատագրի մասին հարազատներն այլ տեղեկություններ չունեն:
Խոսրով Խլղաթյան