Օբամայի դուստրերը շոփինգ են անում Միլանում (լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրերը՝ Մալիան և Սաշան, ովքեր ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հետ մեկնել են շրջագայության դեպի Եվրոպա, արդեն Միլանում են։
Ինչպես յուրաքանչյուր դեռահաս, նրանք ևս սիրում են գնալ խանութներ ու գնումներ կատարել։ Նախօրեին, Մալիան և Սաշան Միշել Օբամայի հետ միասին Միլանի տեսարժան վայրեր այցելելուց հետո մեկնել էին գնումների՝ Միլանի «Corso Como» հանրահայտ շոփինգ թաղամաս։
Ավելի վաղ, Միշել Օբաման և դուստրերը հանդիպել էին Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզիի և նրա կնոջ հետ և այցելել Սանտա Մարիա դելլե Գրացիե եկեղեցի՝ տեսնելու Լեոնարդո Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը։
Միշել Օբաման նաև այցելել է Միլան 2015 էքսպո և առողջ սնունդ պատրաստել ամերիկացի խոհարարներ Մարիո Բատալի, Ջոն Բեշի և Միլանի ամերիկյան դպրոցի 7-8-րդ դասարանի աշակերտների հետ։

